close
Եղանակը Երևանում
26 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մայթից ձերբակալեցին քաղաքացիների, չեմ հասկանում՝ ինչի համար. Ռուբեն Մելիքյան

Հասարակություն

17 Մայիսի 2022, 12:26
 Մայթից ձերբակալեցին քաղաքացիների, չեմ հասկանում՝ ինչի համար. Ռուբեն Մելիքյան

Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկում, որտեղ  անհնազանդության ակցիա իրականացնող ցուցարարները փակել էին փողոցը, իրավիճակը լարվեց: Կարմիրբերետավորները սկսեցին ուժով բերման ենթարկել քաղաքացիներին:

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն մելիքյանը «լայվ» է մտել այս հատվածից եւ նշել, որ կարմիրբերետավորները բերման են ենթարկում նաեւ մայթին գտնվող մարդկանց։ «Մայթից ձերբակալեցին քաղաքացիների, չեմ հասկանում՝ ինչի համար»,- ասաց նա:

Բերման ենթարկվողիների թվում են նաև «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, ՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը։

Քաղաքացիներից մեկին կոշտ գործողությամբ մտցրեցին ոստիկանական մեքենա, նա էլ ոստիկանների կողմը թեքվելով՝ սկսեց բղավել՝ «թուրք, թուրք»։

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը  վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։  Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել,  փակ է Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica