close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Արծվաշեն» խայծի մասին

Հասարակություն

16 Մայիսի 2022, 23:12
 «Արծվաշեն» խայծի մասին
Տավուշի և Արարատի մարզի որոշ տարածքներ Ադրբեջանին հանձնելու դիմաց Արծվաշեն գյուղը հետ ստանալու մասին լուրերն ընդամենը խայծ են, որի նպատակը ժողովրդին մոլորեցնելն է, «ուրիշինը մերի հետ հավասար փոխանակման» իմիտացիա ստեղծելը և այդկերպ ժողովրդի զայրույթը մեղմելն ու զգոնությունը թուլացնելը։
 
«Արծվաշենի» խայծը կուլ տալ պետք չէ․
 
- նախևառաջ Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի պատրաստվում վերադարձնել, նվիրել, հանձնել կամ տալ,
 
- անգամ նման գերհիպոթետիկ փոխանակումը մեզ համար խիստ անհամաչափ է, անիմաստ, կործանարար և անթույլատրելի, որովհետև
 
ա) տավուշյան և արարատյան տարածքներով անցնում են մեր կենսական ճանապարհները դեպի Վրաստան և Իրան, մինչդեռ Արծվաշենը փակուղի է,
 
բ) նոր տարածքների, ճանապարհային հանգույցների և մի շարք ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքների հանձնումը թշնամուն մեզ կանգնեցնելու է անվտանգային, պաշտպանական գերլրջագույն խնդիրների առաջ (https://www.facebook.com/AlvinaAghababyan/posts/5395387360491495 , https://www.facebook.com/AlvinaAghababyan/posts/4449670648396509 , https://www.facebook.com/AlvinaAghababyan/posts/5394353430594888 )՝ ընդհուպ թշնամու առաջ բացելով դռները դեպի Արարատյան դաշտ ու Երևան,
 
գ) նման "փոխանակումը" հանգեցնելու է տասնյակ հայկական գյուղերի հայաթափմանն ու կորստին, մինչդեռ Արծվաշենում այդպես էլ ոչ մի հայ չի ապրի, քանի որ Հայաստանը, ցամաքային կապ չունենալով Արծվաշենի հետ, որևէ կերպ չի կարողանալու վերահսկել կամ ապահովել գյուղի և նրա բնակիչների անվտանգությունը, ասել է թե՝ Արծվաշենում գտնվող ցանկացած հայ ի սկզբանե պատանդ է դառնալու ադրբեջանցիների ձեռքում,
 
դ) ի վերջո, այդ «փոխանակումը» տարածքային առումով խիստ անհավասար է՝ Ադրբեջանի «ստանալիք» 65.9 կմ²-ին Հայաստանի «ստանալիք» 38 կմ²-ու դիմաց (https://www.facebook.com/ElbakeanEdgar/posts/5274876075892168
 
Ալվինա Աղաբաբյան
 
 «Արմսես» գիտակրթական կենտրոն ՀԿ նախագահ 


Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica