close
Եղանակը Երևանում
26 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանի գլխատված արձանի վրա Ոստիկանությունը շուրջօրյա հսկողություն է սահմանել

Քաղաքական

16 Մայիսի 2022, 18:21
 Փաշինյանի գլխատված արձանի վրա Ոստիկանությունը շուրջօրյա հսկողություն է սահմանել

Yerkir.amհայտնել էր, որ  անցնած գիշեր քաղաքացիները կրկին կտրել են Նիկոլ Փաշինյանի՝ Իջևանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մոտ գտնվող արձանի գլուխը: Քաղաքացիները, չընդունելով Փաշինյանի թուրքամետ և պետականակործան քաղաքականությունը, գլխի փոխարեն արձանի վրա տեղադրել են Թուրքիայի դրոշը:

Պարզվում է՝ Իջեւանի ոստիկանությունը շուրջօրյա հերթապահություն է սահմանել Փաշինյանի գլխատված արձանի վրա՝ հետագա «փորձանքներից» խուսափելու համար:  

Ինչպես ասում են՝ երկու վախը մի մահ է, իսկ իրավապահների այս շուրջօրյա «հիստերիան»՝ Փաշինյանի անձի շուրջ, նրա աթոռի, առանձնատան, կառավարության շենքի, խոսում է հենց այդ վախի մասին:

Ավելի վաղ գրել էինք, որ ըստ մեր տեղեկություների՝ վաղ առավոտյան, երբ Փաշինյանի արձանն իջևանցիներին է ներկայացել ոչ թե Փաշինյանի գլխով, այլ Թուրքիայի դրոշով, Փաշինյանի հարազատ եղբայր Արտակ Փաշինյանը (Սիփան Փաշինյանի հայրը) շտապել է խայտառակված արձանը պատել ծածկոցով: 

Նշենք, որ սա արդեն Փաշինյանի արձանի գլխատման արդեն 3-րդ դեպքն է. առաջինը տեղի էր ունեցել Գյումրիում, 2-րդը՝ Իջևան քաղաքի մուտքի մոտ:

Տես նաեւ՝

Կտրել են Փաշինյանի արձանի գլուխը՝ այն փոխարինելով Թուրքիայի դրոշով

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica