close
Եղանակը Երևանում
14 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ձեր ուղարկած տարեցների հնչեցրած բոլոր հայհոյանքերի միակ օրինական հասցեատերը դուք եք. Նաիրի Հոխիկյանը՝ Գյումրիի դեպքերի մասին

Հասարակություն

15 Մայիսի 2022, 00:08
 Ձեր ուղարկած տարեցների հնչեցրած բոլոր հայհոյանքերի միակ օրինական հասցեատերը դուք եք. Նաիրի Հոխիկյանը՝ Գյումրիի դեպքերի մասին
Գյումրիում տարեց մարդկանց ծեծելու պատմությունը, իհարկե, տհաճ էր և մերժելի, բայց դա ինձ հիշեցրեց 2021-ի նոյեմբերին Սյունիքի մարզում ինձ հետ կատարված դեպքը։
 
Ազատագրական շարժման անդամներով Գորիսում իրազեկման ակցիա անելուց հետո վերադառնում էինք Երևան։ Կանգ առանք Սիսիանի Անգեղակոթ գյուղի մոտ։ Վայրկյաններ անց մեզ մոտեցավ Սևակ անունով մի տարեց մարդ (60+ տարեկան)։ Ծանոթ Անգեղակոթցիներից մեկը զգուշացրեց, որ դա ՔՊ-ի սադրիչներից է, զգույշ լինենք։
 
Հանկարծ Սևակը սկսեց հայհոյախառն արտահայտություններով դիմել մեզ' սադրելով, որ ծեծկռտուք լինի։ Մինչ ես այդ մարդուն հանգիստ տոնով փորձում էի տուն ուղարկել, չգիտես որտեղից մեքենայով եկան 5-6 հոգի այլ տարեցներ և քարերով զինված, սկսեցին ծնողներին ուղղված ու այլ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել մեր հասցեին։
 
Մեր ընկերներից ոմանց նյարդերը տեղի տվեցին, բայց այդ ընթացքում ինձ մոտեցավ քաղաքացիական հագուստով մի տղամարդ և խնդրեց արագ հեռանալ, քանի որ դա կազմակերպված սադրանք է, ոստիկանությունը պիտի մոտենա և մեզ ձերբակալի պապիկ ծեծելու մեղադրանքով։
 
Մենք հեռացանք' սադրիչներին այլ' օրինական միջոցներով պատժելու մտադրությամբ։ Չնայած հետո Անգեղակոթից ասացին, որ այդ մարդկանց մեծ մասը որևէ կապ չունի Անգեղակոթի հետ, չնայած ներկայանում էին որպես Անգեղակոթի բնակիչ։
 
2022-ի մայիսին Գյումրիում տեղի ունեցած դեպքը նույն սցենարով էր, հաջողված սցենարով, քանի որ երիտասարդ տղաների նյարդերը չէին դիմացել անվայել արտահայտություններից։
 
Տարեց մարդկանց բռնության ենթարկողներն, իհարկե, պատասխան կտան օրենքի առաջ, բայց այդ տարեցների բոլոր հայհոյանքերը և արտահայտած բոլոր սեռական ցանկությունները վայելելու հաճույքը մաղթում եմ այդ սադրանքերը կազմակերպած անձանց և նրանց պաշտպաններին։ Ձեր ուղարկած տարեցների հնչեցրած բոլոր հայհոյանքերի միակ օրինական հասցեատերը դուք եք։
 
 Նաիրի Հոխիկյան 
 
Լրագրող, մեդիափորձագետ 


Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica