close
Եղանակը Երևանում
25 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սևանա լճում նավակով անհետացած քաղաքացիներին որոնելու աշխատանքները վերսկսվել են

Հասարակություն

14 Մայիսի 2022, 10:35
 Սևանա լճում նավակով անհետացած քաղաքացիներին որոնելու աշխատանքները վերսկսվել են

Մայիսի 14-ին, ժամը 05:50-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Ժամը 07։42-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են։ Այս մասին  հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։

Որոնողական աշխատանքներին մասնակցել են 52 փրկարար ծառայող, ներգրավվել՝ 7 ջրային տեխնիկա և երկու անօդաչու թռչող սարք. տեղում իրականացվել է օդային և ջրային հետախուզություն թռչող և լողացող սարքերի օգնությամբ:

Դեպքի վայրում են գտնվել ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը և ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը։

Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica