close
Եղանակը Երևանում
25 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 7. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

14 Մայիսի 2022, 09:24
 Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 7. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2018-ի մայիսի 8-ին նոր-նոր վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից «համաժողովրդական շարժման անունից» հայտարարում էր, թե «ատելությունը և ատելության քարոզը մեր ոճը և ոճաբանությունը չէ, և, մեր համոզմամբ, Հայաստանում չպիտի տեղ լինի նման երևույթների համար»:

Հայտարարությունը՝ հայտարարություն, իրականությունը, սակայն, ինչի ականատեսն ենք առ այսօր, զազրելի է առավել քան: Հայաստանյան հասարակությունը պառակտված է մի քանի շերտերի, ատելությունը բոլորիս շրջապատում է: Համընդհանուր անհանդուրժողականության հիմքը հենց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դրեց՝ ի դեմս Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրույթուննների քարոզարշավի ժամանակ՝ սեպտեմբերի 2-ին, հայտարարեց. «Հայաստանում իրավիճակը շատ պարզ է՝ կան սպիտակ ուժեր, և կան սև ուժեր, վե՛րջ, մենք սպիտակ ուժերն ենք»:

Հռետորաբանությունն այնուհետ շարունակեցին Փաշինյանն ու թիմակիցները: Ներկայիս վարչապետը ամենատարբեր ամբիոններից հայտարարեց, թե կարող է կտրել օրինազանց գործարարների թաթիկները (2019-ի դեկտեմբերի 4-ին), ասֆալտին փռել ու պատերին ծեփել դանակով հարց լուծել փորձողներին (2019-ի ապրիլ), նորից ասֆալտին փռելով ու պատերին տալով՝ նույն 2019-ի արդեն նոյեմբերին նույն «հաթաթան» Փաշինյանը ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին էր տալիս:

Մեկ տարի առաջ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական արտահերթ ընտրույթունների քարոզարշավի ժամանակ՝ 2021-ի հունիսի 8-ին, քաղաքացիներին խոստանում էր՝ ընտրություններից հետո բոլորին շինելու է: Այս տարվա՝ 2022-ի մարտի 2-ին՝ Կառավարություն-Ազգային ժողով հերթական հարցուպատասխանի ժամանակ, վարչապետը, անդրադառնալով պատգամավորներից մեկի՝ «մատ թափ տալով մեզ հետ մի՛ խոսեք» հորդորին, հակադարձեց. «Թափ կտամ, պետք լինի՝ ուրիշ բան էլ թափ կտամ»:

Նիկոլ Փաշինյանի հերթական խոստումներից մեկը, փաստորեն, թե իրեն ու իր թիմին ատելություն պետք չէ, թե «Հայաստանում սիրո ու հանդուրժողականության» մթոնոլորտ է հաստատվել, սին էր ու պաթետիկ, եւ նա մեզ ու ձեզ՝ «ՀՀ հպարտ ու արժանապատիվ քաղաքացիներիս» խաբել է»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica