Էրդողանը դատապարտել է Սիրիայի քրդական տարածքներում օտարերկրյա ներդրումներ կատարելու` ԱՄՆ-ի թույլատվությունը
Աշխարհ

Բայդենի վարչակազմն այժմ թույլատրել է օտարերկրյա ներդրումներ կատարել Սիրիայի տարածքներում, որոնք վերահսկվում են քրդական SDF-ի և YPG-ի կողմից: Դրանք Թուրքիայում ճանաչված են որպես ահաբեկչական կազմակերպություններ:
«Վաշինգտոնը խորհրդակցում է Թուրքիայի և այլ դաշնակիցների հետ այս հարցի շուրջ»,- ասել են ԱՄՆ պաշտոնյաները։
Այսօրվա ելույթում Էրդողանը դատապարտել է Միացյալ Նահանգների որոշումը, իսկ ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԱՄՆ-ի որոշումը անվանել էր «ՔԱԿ-ին օրինականացնելու ջանքեր»։
Նշենք, որ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության թևերից YPG-ն դեռևս վերահսկում է Սիրիայի հյուսիսարևելյան մեծ տարածքներ ԱՄՆ-ի քաղաքական և ֆինանսական աջակցությամբ, որը ևս մեկ սեպ է թուրք-ամերիկյան հարաբերություններում։