close
Եղանակը Երևանում
23 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեծ Բրիտանիայի վարչապետը պահանջել է պետական ծառայողների թիվը կրճատել 90.000-ով

Աշխարհ

13 Մայիսի 2022, 19:18
 Մեծ Բրիտանիայի վարչապետը պահանջել է պետական ծառայողների թիվը կրճատել 90.000-ով

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նախարարներից պահանջել է 91 հազար մարդ կրճատել, որոնք զբաղված են պետական ծառայությունում, որպեսզի միլիարդներ ազատեն հարկերի նվազեցման համար: Այդ մասին հաղորդել է Daily Mail հրատարակությունը:

«Յուրաքանչյուր ֆունտը, որը կառավարությունը վերցնում է հարկատուներից, փող է, որը նրանք կարող են ծախսել իրենց սեփական առաջնահերթությունների, իրենց սեփական կյանքի վրա»,- Daily Mail-ը մեջբերում է Ջոնսոնի խոսքը, որով նա հանդես է եկել կաբինետի նիստում:

Նա իր թիմի անդամներին ցուցում է տվել՝ կրկնապատկել իրենց ջանքերն այն ընտանիքների վրա ֆինանսական ճնշումը թուլացնելու նպատակով, որոնք դժվարություններ ունեն: Նախարարները պետք է մեկ ամսվա ընթացքում մշակեն պաշտոնյաների թվաքանակը կրճատելու պլաններ, ինչը թույլ կտա տարեկան տնտեսել շուրջ 3,5 մլրդ ֆունտ ստեռլինգ, գրում է թերթը:

Հրատարակությունը նշում է, որ Ջոնսոնի հրահանգը հաջորդել է խորհրդարանում նրա արած այն հայտարարությանը, որ մոտ օրերս ինքը եւ գանձատան կանցլեր Ռիշի Սունակն ասելու բան կունենան ընտրողներին օգնելու համար՝ երկրում կյանքի արժեքի ներկայիս կտրուկ բարձրացման պայմաններում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica