close
Եղանակը Երևանում
23 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՄԱԿ-ում Պուտինին կոչ են արել բացել նավահանգիստները Սեւ ծովում՝ Ուկրաինայից ցորենի արտահանման համար

Աշխարհ

13 Մայիսի 2022, 18:05
 ՄԱԿ-ում Պուտինին կոչ են արել բացել նավահանգիստները Սեւ ծովում՝ Ուկրաինայից ցորենի արտահանման համար

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար Դեյվիդ Բիզլին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել բացել ուկրաինական նավահանգիստները Սեւ ծովում՝ համաշխարհային աղետը կանխելու համար, հայտնում է CNN-ը։

«Միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում կմահանան, քանի որ այս նավահանգիստներն արգելափակված են: Եթե կարեկցանք ունեք աշխարհի հանդեպ, անկախ Ուկրաինայի հետ ձեր հարաբերություններից, պետք է բացեք այդ նավահանգիստները»,- ասել է նա։

Բիզլիի խոսքով՝ Ուկրաինան գյուղատնտեսական ապրանքների, այդ թվում՝ ցորենի կարեւոր պաշարներ ունի, որոնք անհրաժեշտ են մյուս պետություններին: Ընդ որում, նա ընդգծել է, որ նավահանգիստները պետք է բացվեն 60 օրվա ընթացքում, հակառակ դեպքում Ուկրաինայի՝  գյուղատնտեսության վրա կենտրոնացած տնտեսությունը կփլուզվի։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica