Երբ լիներ իրավիճակ, որ որևէ մեկը մուտք գործեր շենք, ինչպես ռադիոտան դեպքում, այդ ժամանակ կլիներ իրավաչափության խնդիր.Արամ Վարդեւանյանը՝ քաղաքապետարանի մուտքերը փակելու մասին
Հասարակություն

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը քաղաքապետարանի մուտքերը փակած ցուցարարներին հորդորեց չտրվել սադրանքների:
Նա հայտարարեց որ չեն պատրաստվում մուտք գործել քաղաքապետարանի շենք, քանի որ դա կլինի օրենքից դուրս։
«Անհնազանդության ակցիան միայն այս տրամաբանության մեջ կարող է տեղի ունենալ, այստեղ խաղաղ գործողություններ են, եթե նկատել եք, այս ընթացքում նույնիսկ բողոք չի եղել քաղաքապետարանից»,-ասաց Վարդևանյանը:
Պատգամավորը նշեց, որ իրենք օրենքի սահմաններում են ակցիա իրականացնում.
«Երբ լիներ իրավիճակ, որ որևէ մեկը մուտք գործեր շենք, ինչպես ռադիոտան դեպքում, ապա այդ ժամանակ կլիներ իրավաչափության խնդիր»,-ասաց պատգամավորը:
Նա հայտարարեց, որ պատրաստ է քաղաքապետարանի աշխատակիցներին անձամբ ուղեկցել, որպեսզի նրանց ազատ տեղաշարժի իրավունքը չսահմանափակվի: