close
Եղանակը Երևանում
8 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դիմում եմ ՀՀ Դատախազությանը՝ գրառումս ընդունել իբրև հաղորդում հանցագործության մասին․ Լիլիթ Գալստյան

Հասարակություն

11 Մայիսի 2022, 14:13
 Դիմում եմ ՀՀ Դատախազությանը՝ գրառումս ընդունել իբրև հաղորդում հանցագործության մասին․ Լիլիթ Գալստյան

Երկար մտածեցի՝ սրան անդրադառնալ, թե՝ ոչ։

Մինչ մտածում ես բարձր արժեքներից, ափսոսում ես ժամանակդ, փորձում ես քեզ համոզել, թե սա անհնարինի շարքից է, քեզ ներշնչում ես, թե մեր հասարակության մեջ առողջ տեսակը թույլ չի տա, որ այսպիսի աղբը ուղեղներ լվանա, մերժում ես քո հայրենակիցների մեջ տեսնել այս տիղմն ու մոլեռանդ տգիտությունը, սրանք բազմանում են՝ իրենց աղետալի հետևանքներով։ Արանք Գյումրիի ճանապարհին քար նետողներն են, սրանք Հոռոմի խաչմերուկի անոներն են, սրանք Գյումրիի՝ մոլորված, սադրանքի գործիք դարձած տարեցներն են։ Սրանք թքող կարմիր բերետավորներն են, սրանք պատշգամբից հայհոյող ալենի մայրերն են։

նիկոլի վերջին հանգրվանը այս հատակն է․․․նիկոլը գնալու է, ու մեր մեծագույն խնդիրը մնալու է այս հատակի մաքրումը, մենք իրավունք չունենք հաշտվել այս տեսակի հնարավորության հետ․․․․պիտի փրկենք, մաքրենք սրանց հոգիները․․․նրանց ազգանունը յան-ով է վերջանում։

Դիմում եմ ՀՀ Դատախազությանը․ գրառումս ընդունել իբրև հաղորդում հանցագործության մասին․ այս գրառման հետքերով խնդրում եմ համապատասխան քննություն իրականացնել։

Լիլիթ Գալստյան

ՀՀ ԱԺ Պատգամավոր,ՀՅԴ ԳՄ անդամ

 

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica