close
Եղանակը Երևանում
8 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ոստիկանների վայրագությունները կանխող փաստաբանների աշխատախումբ է ստեղծվել. Արա Զոհրաբյան

Հասարակություն

7 Մայիսի 2022, 14:58
 Ոստիկանների վայրագությունները կանխող փաստաբանների աշխատախումբ է ստեղծվել. Արա Զոհրաբյան

Ոստիկանների վայրագությունները կանխող փաստաբանների աշխատախումբ է ստեղծվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է փաստաբան, «Ազատագրում» շարժման անդամ Արա Զոհրաբյանը:

«ՀՀ ոստիկանության որոշ ծառայողներ ակնհայտ ապօրինի ֆիզիկական ուժ են գործադրում (երբեմն էլ առանձնակի դաժանությամբ) խաղաղ բողոքի ակցիաներին մասնակցող և նույնիսկ չմասնակցող քաղաքացիների նկատմամբ։ Ընդ որում վայրագության և ապօրինության թիրախում են հայտնվում նաև փաստաբանները և լրագրողները։

Հարգելով ՀՀ ոստիկանության ինստիտուտը, չենք կարող չանդրադառնալ ոստիկանի կոչումը ոտնահարող որոշ ոստիկանների այս վարքագծին, որի անմիջական պատասխանատուն ոստիկանապետ Վահե Ղազարյանն է։

Այս վայրագությունները կանխելու նպատակով անկախ փաստաբաններով ստեղծել ենք ոստիկանների վայրագությունները կանխող աշխատախումբ։

Աշխատախումբը հավաքելու է ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառման (վայրագությունների, ապօրինությունների) մասին տեղեկությունները և դրանց համապատասխան իրավական ընթացք է տալու։ Միայն պատասխանատվության անխուսափելիության զգացումը կարող է սթափեցնել վայրագության հակում ունեցող ոստիկանին։

Մեր փաստաբաններին կոչ եմ անում միանալ այս աշխատախմբին (գրեք անձնական նամակով, կամ այս նյութի տակ գրառում կատարեք նշելով արտոնագրի համարը)։

Մեր հայրենակիցներին կոչ եմ անում ոստիկանների վայրագությունների և ապօրինությունների մասին տեղեկություն պարունակող նյութերն ուղարկել [email protected]  էլեկտրոնային հասցեով»։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica