close
Եղանակը Երևանում
17 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայրենիք ենք կորցնում, դուրս ենք եկել պայքարելու, որ ունենանք անվտանգ Հայաստան ու Արցախ. Արթուր Վանեցյան

Հասարակություն

7 Մայիսի 2022, 14:40
 Հայրենիք ենք կորցնում, դուրս ենք եկել պայքարելու, որ ունենանք անվտանգ Հայաստան ու Արցախ. Արթուր Վանեցյան

Վանաձոում հանրահավաքի ժամանակ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարեց՝ իրենք պայքարում են հանուն հայրենիքի:

«Սա պայքար չէ հանուն իշխանության, ոնց փորձում են ներկայացնել գործող իշխանությունները: Մենք իշխանությանը կառչած չենք, մենք հասկանում ենք, որ հայրենիք ենք կորցնում ու դուրս ենք եկել պայքարելու մեր երկրի ու ժողովրդի համար, որ ունենանք անվտանգ Հայաստան ու անվտանգ Արցախ», - ասաց Վանեցյանը:

Նա նշեց, որ այս իշխանությունը 2018 թվականին խաբել է բոլորին՝ ասելով, որ լավ ենք ապրելու:

«Բայց մենք տեսնում ենք, որ մարդիկ սկսել են ավելի վատ ապրել, իսկ այս մարդիկ շարունակում են կառչած մնալ իրենց աթոռներից», - ասաց ընդդիմադիր գործիչը:

Արթուր Վանեցյանը նշեց, որ Հայաստանն ու Արցախը ոտքի են կանգնել, հայ ժողովուրդը ոտքի է կանգնել ու կարճ ժամանակ հետո հասնելու են իրենց նպատակին:

«Մենք հաղթելու ենք, ամեն ինչ լավ է լինելու», - վստահեցրեց Վանեցյանը:

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica