close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վերջին խռխռոցն է, կապիտուլյանտի հետ միայն իր հրաժարականն ենք քննարկելու․ Հայկ Մամիջանյան

Հասարակություն

6 Մայիսի 2022, 14:14
 Վերջին խռխռոցն է, կապիտուլյանտի հետ միայն իր հրաժարականն ենք քննարկելու․ Հայկ Մամիջանյան

Ամենայն հարգանքով առաջին նախագահ  Լևոն Տեր-Պետրոսյանի անձի նկատմամբ, բայց կապիտուլյանտի հետ մենք ունենք քննարկելու միայն նրա հրաժարականի տեքստի մանրամասները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով առաջին նախագահի հրապարակած հոդվածին, որում նա կոչ էր անում ընդդիմության լիդերներին՝ մեկ սեղանի շուրջ նստել Փաշինյանի հետ և քննարկել ստեղծված իրավիճակը։

Խոսելով այն մասին, որ այս պահին ԱԺ-ն օրենքի նախագիծ է քննարկում, որով առաջարկվում է Փաշինյանին ՏԻՄ ղեկավար նշանակելու լիազորություն տալ, Մամիջանյանն ասաց․ «Վերջին խռխռոց արտահայտության մասին լսե՞լ եք, այ դա է։ Եթե այդ օրինագիծը առաջարկվեր ավելի վաղ, երբ քաղաքական գործընթացները այս թեժության չէին հասել, դա անհրաժեշտ կլիներ կանխել բոլոր հնարավոր միջոցներով, որովհետև դա հարցականի տակ է դնում ՏԻՄ համակարգի ինստիտուտը, բայց քանի որ Փաշինյանն արդեն չկա և  չունի մեր երկրում իշխանություն, կարևոր չէ, թե ինքն ու իր խունտան ինչ են քննարկում։ Ոնց քվեարկել են, այդպես էլ հետ կքվեարկենք»։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica