close
Եղանակը Երևանում
22 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պայքարի յուրաքանչյուր մասնակից հստակ ուղերձ է հասցնում Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխին. Վարդան Ոսկանյան

Հասարակություն

4 Մայիսի 2022, 16:48
 Պայքարի յուրաքանչյուր մասնակից հստակ ուղերձ է հասցնում Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխին. Վարդան Ոսկանյան

Այսօր արդեն ողջ Հայաստանով մեկ ծայր առած ազգային-ազատագրական պայքարի յուրաքանչյուր մասնակից իր բողոքի ձայնով նաև արժանապատվության հստակ ուղերձ է հասցնում Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխին՝ հենց այն թշնամուն, որին ընդամենը մի քանի օր առաջ թվում էր, թե Հայաստանը հանձնվել է և համակերպվել բարբարոսներին պարտվելու նվաստացուցիչ մտքի հետ։ Այս մասին հայտարարել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Երևանի և Հայաստանի մնացյալ գյուղերի ու քաղաքների փողոցներում պայքարի ելած մարդիկ հավերժական Հայաստանի սուրբ տեսլականն իրենց մտքերում և սրտերում, հենց այսօրվանից են կրկին ցանում այն Հայաստանի սերմերը, որը ոչ միայն արժանապատիվ ապրելու, այլ նաև թշնամուն կրկին ծնկի է բերելու մայր Արաքսի ափերից մինչև Մռավի սեգ լեռներ ծածանվելիք մեր սրբազան եռագույնի ստվերի տակ»։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica