close
Եղանակը Երևանում
8 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այս հավաքներն ունեն մեկ նպատակ՝ իշխանությունից հեռացնել Արցախն ու 5000 զինվորի գլխատած դահիճին. Ռուբեն Հակոբյան

Հասարակություն

1 Մայիսի 2022, 14:51
 Այս հավաքներն ունեն մեկ նպատակ՝ իշխանությունից հեռացնել Արցախն ու 5000 զինվորի գլխատած դահիճին. Ռուբեն Հակոբյան

Ի լրումն ՀՀ ԱԱԾ-ի, Ոստիկանության եւ Գլխավոր դատախազության՝ իրար հաջորդող հայտարարությունների, կարծում եմ այս կառույցների ղեկավարները չեն մոռացել, որ՝

- նախադեպայինի օրինակով ու իրավունքով հավաքների մասնակիցներն կարող են գրավել Ռադիոտունը եւ մնալ անպատիժ,

- կարող են շրջափակել դատարաններն ու զգետնել դատավորներին եւ մնալ անպատիժ,

- դահիճի կինը կարող է իրեն օժտել բունկերում գեներալներին բարոյական աջակցություն ցույց տալու մանդատով եւ «ինքնաբուխ» ղեկավարել Լելե Թեփեն հետ վերադարձնելու օպերացիան եւ մնալ անպատիժ

- կապիտույացիան ստորագրելուց հետո կապիտուլյանտը բունկերից կարող է քաղաքացիական բախումների կոչով հանդես գալ եւ մնալ անպատիժ...

Եւ վերջապես՝ այս հավաքներն ունեն մեկ հիմնական եւ կարեւորագույն նպատակ՝ իշխանությունից հեռացնել Արցախն ու 5000 զինվորի գլխատած, անհայտ կորածների ու գերիների գոյության մասին մոռացած, արտաքին աշխարհում մեր պետությունը ծիծաղի առարկայի վերածած, պետական բոլոր կառույցների գործունեությունը կազմալուծած եւ իրենով փոխարինած դահիճին...

Եւ դա լինելու է...

Բոլորս այսօր ժ. 16.00 Ֆրանսիայի հրապարակ։

Ռուբեն Հակոբյան

Քաղաքագետ 


 

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica