close
Եղանակը Երևանում
8 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գիտակցում ենք պահի լրջությունը և ամեն բան անելու ենք՝ չենթակվելու սադրանքների. Լիլիթ Գալստյան

Հասարակություն

1 Մայիսի 2022, 14:20
 Գիտակցում ենք պահի լրջությունը և ամեն բան անելու ենք՝ չենթակվելու սադրանքների. Լիլիթ Գալստյան
Սիրելի հայրենակից,
 
իշխանական քարոզչամեքենան և նրա արբանյակներն՝ օգտագործելով հոգեբանական տեռորի բոլոր հնարավոր միջոցները, երեկվանից ստահոդ լուրեր են տարածում հնարավոր սադրանքների մասին։
 
Դիմադրության շարժումը երբե՜ք, երբե՜ք չի գնալու սեփական ժողովրդին արկածախնդրության տանելու ճանապարհով։
 
Մենք գիտակցում ենք պահի լրջությունը: Մեր ազգի, մեր պետականության և պատմության առջև մեր հավաքական քաղաքական պատասխանատվությունը մեզ թույլ չի տալու գնալ արկածախնդրության և երկիրն ու մեր ժողովրդին տանել նոր փորձությունների։
 
Մենք ամեն բան անելու ենք՝ չենթակվելու սադրանքների, մեր պայքարը չեն կասեցնի իշխանությունների բռնաճնշումներն ու ահաբեկությունները,
 
Մեր պայքարը գաղափարական է և վերկուսակցական։
 
Հանուն Հայաստանի և Արցախի լինելիության։
 
Մեզ առաջնորդողը՝ գաղափարն է և նպատակը․․․
 
Միասին, համախմբված, ոս-ուսի տված, խաղաղ և առանց բռնության:
 
Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ,
 
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր 


 

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica