close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգը Արցախում որեւէ մեկը չի ընդունում. Արթուր Մոսիյան

Հասարակություն

29 Ապրիլի 2022, 18:56
 Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգը Արցախում որեւէ մեկը չի ընդունում. Արթուր Մոսիյան

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր խոսքում ասաց, որ Արցախում կա քաղաքական կոնսենսուս եւ նկատի ուներ Ազգային ժողովում բոլորի կողմից ընդունված միասնական հայտարարությունը՝ ի պատասխան ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանի հայտարարության, որտեղ նա խոսել էր Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու մասին:  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արթուր Մոսիյանը:

«Արայիկ Հարությունյանը խոսեց նաեւ ինքնորոշման իրավունքի մասին եւ ասաց, որ մենք անկախության ուղուց չենք շեղվելու: Սրա շուրջ կա քաղաքական կոնսենսուս»,-ասաց նա:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ իրենց օրակարգն այն է, որ արցախցին ապրի Արցախում, իրեն համարի արցախցի, ղարաբաղցի և հայ, Մոսիյանն ասաց. «Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական օրակարգը տանում է երկրորդ պլան եւ մանիպուլյատիվ հայտարարություններ է անում: Արցախցին հիմա էլ է ապրում Արցախում եւ ապրում է որպես հայ: Հետո՞: Մենք խոսում ենք Արցախի հարցի լուծման, Արցախի կարգավիճակի մասին: Վերջիվերջո, արցախցին հանրաքվեով անկախացել է, 44-օրյա պատերազմի արդյունքում օկուպացվել են Արցախի տարածքները, մենք ընդունել ենք բռնազավթված տարածքների մասին օրենք, բազմիցս հայտարարել ենք, որ բացառվում է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում: Նիկոլ Փաշինյանը փոխանակ այս հարցերի պատասխանը տա, ասի՝ համաձայն է արցախցու հետ, թե ոչ, ինքը հայտարարոեւմ է, թե արցախցին պետք է ապրի Արցախում: Կարծում եմ՝ ինքը սրանով օրակարգից շեղվում է: Նա խոսւափում է խոսել Արցախի ինքնորոշման իրավունքից: Մենք մեր անկախության ուղուց չենք շեղվելու եւ կարգավիճակի հարցը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի վրա»:

Ինչ վերաբերում է խաղաղության օրակարգին, ՀՅԴ-ական գործիչն ասաց. «Որեւէ մեկը ավելի քան արցախցին, խաղաղության գինը չգիտե, որեւէ մեկը դեմ չէ արժանապատիվ խաղաղությանը: Դա չի տեղավորվում Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգի մեջ: Երբ ինքը սկսեց խոսել խաղաղության դարաշրջանից, մենք ունեցանք կորուստներ, ունեցանք զոհեր, տարածքների կորուստներ: Սա Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգն է, սա արցախցիների պատկերացրած խաղաղության օրակարգը չէ: Արցախցին կողմ է արժանապատիվ խաղաղության օրակարգին՝ առանց Նիկոլ Փաշինյանի»:

Արթուր Մոսիյանը կրկնեց, որ Արցախում քաղաքական կոնսենսուսը նրա շուրջ է, որ Արցախը պետք է ինքնորոշվի  եւ անկախության ուղին շարունակի. «Կոնսենսուսը դրա շուրջ է, իսկ մնացածը մանիպուլյացիաներ են, որ արցախիներն ընդունել են խաղաղության օրակարգը: Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգը Արցախում որեւէ մեկը չի ընդունում: Արցախցին դեմ չէ արժանապատիվ խաղաղությանը, մեր պատկերացրած արժանապատիվ խաղաղության օրակարգը եւ Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգը իրար հետ որեւէ կապ չունեն: Նիկոլ Փաշինյանինը խաղաղություն մուրալու օրակարգ է»:

Աղբյուրը՝  NEWS.am

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica