Ոստիկանները պետք է լինեն համազգեստով, իսկ նրանց համազգեստին պետք է հստակ տեսանելի լինեն անհատականացնող տվյալներ. Արման Թաթոյան
Հասարակություն
28 Ապրիլի 2022, 16:31

ՀՀ մարդու իրավուքնների նախկին պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում մանրամասներ է ներկայացրել, թե ինչ պետք է իմանա և անի քաղաքացին բերման ենթարկվելիս։
«Մի քանի իրավական պարզաբանում ի պատասխան քաղաքացիների ինձ ուղղված հարցումների`
Հավաքի կամ այլ վայրից բերման ենթարկվածն անկախ նրանից՝ Ոստիկանության բաժին է տարվել վարչական, թե քրեական վարույթի շրջանակում, օգտվում է ազատությունից զրկվածի համար իրավունքներից:
Մարդն ազատությունից զրկված է համարվում այն պահից, երբ ստիպված է լինում հետևել ոստիկանի կամքին կամ չի կարողանում սեփական կամքով ազատ տեղաշարժվել` փողոցից սկսած:
Այդ պահից սկսած մարդն ունի առնվազն հետևյալ իրավունքները.
- բերման ենթարկելու վայրում (այդ թվում՝ փողոցում) ազատությունից զրկելու պատճառների մասին հասկանալի լեզվով անհապաղ պատշաճ տեղեկացվելը,
- լռելը,
- իր ընտրած անձի անհապաղ տեղեկացվելը բերման ենթարկվածի գտնվելու վայրի մասին,
- փաստաբանի իրավունքը,
- բժշկական հետազոտության ենթարկվելը, այդ թվում՝ սեփական միջոցների հաշվին իր նախընտրած բժշկի կողմից,
- իրավունքների մասին ծանուցվելը:
Ազատությունից զրկելու ժամանակը հաշվարկվում է ոչ թե Ոստիկանության բաժին տեղափոխելու, այլ փողոցում արգելանքի վերցնելու պահից: Այդ ժամանակն ավարտվելուց անմիջապես հետո մարդը պետք է ազատ արձակվի:
Ոստիկանները պետք է լինեն համազգեստով, իսկ նրանց համազգեստին պետք է հստակ տեսանելի լինեն անհատականացնող տվյալներ՝ առնվազն անունը և ազգանունը պարտադիր նշելով:
Ընդ որում, պետք է լինի այնպես, որ քաղաքացին կարողանա ճանաչել կամ նույնականացնել իրեն մոտեցած կամ իրեն բերման ենթարկող Ոստիկանության ծառայողին: Սա ազատությունից հնարավոր անօրինական զրկելը կամ հնարավոր անօրինական հետապնդումը, ոչ համաչափ ուժի կիրառումը, վատ վերաբերմունքը կանխելուն ուղղված միջազգային կանոն է:
Հավաքների կամ քաղաքացիական այլ ակցիաների վայրերում հասարակական կարգի և մասնակիցների անվտանգությունն ապահովող ոստիկանների թվում դիմակով կամ քաղաքացիական հագուստով ծառայողներ լինել չեն կարող:
Բացառիկ թույլատրելի դեպքերը պետք է լինեն կոնկրետ հիմնավորումներով և ոստիկաններին անհատականացնելու հնարավորությամբ՝ պարտադիր:
Հանրային վայրերում ծառայություն իրականացնող ոստիկանները որևէ պարագայում չպետք է հավաքների կամ այլ ակցիաների կազմակերպիչների կամ մասնակիցների հետ մտնեն «տղայական» խոսակցությունների կամ «ռազբորկաների» մեջ: Պետք է գործեն իրենց իրավական կարգավիճակի սահմաններում` բացառապես:
Եթե քաղաքացիները տեսնում են, որ այլ անձինք փորձում են սադրել բռնություն կամ արդեն տեղի ունեցող բռնության դեպքում պետք է անհապաղ տեղեկացնել Ոստիկանությանը` իրավական ընթացակարգով դա կանխելու կամ այդ անձանց մեկուսացնելու համար:
Եվս մեկ կարևոր պարզաբանում՝ ոստիկանի ավտոմեքենան նույնպես ազատությունից զրկելու վայր է, հետևաբար՝ բոլոր կանոնները տարածվում են նաև ոստիկանի մեքենայի նկատմամբ:
Այս բոլոր կանոնները կիրառելի են նաև ցանկացած իրավապահ մարմնի ծառայողի նկատմամբ:
Կան, իհարկե, բազմաթիվ այլ կանոններ, բայց սրանք միշտ առավել արդիականն են» , - գրել է Արման Թաթոյանը։
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
28 Հունիսի 2022, 19:54
28 Հունիսի 2022, 20:13
28 Հունիսի 2022, 20:28
28 Հունիսի 2022, 20:41
28 Հունիսի 2022, 20:53
28 Հունիսի 2022, 21:09
28 Հունիսի 2022, 21:23
28 Հունիսի 2022, 21:40
28 Հունիսի 2022, 21:57
28 Հունիսի 2022, 22:10
28 Հունիսի 2022, 22:33
28 Հունիսի 2022, 23:00
23 Հունիսի 2022, 16:58
27 Հունիսի 2022, 22:39
23 Հունիսի 2022, 15:56
27 Հունիսի 2022, 22:56
23 Հունիսի 2022, 16:18
27 Հունիսի 2022, 23:31
23 Հունիսի 2022, 16:36
27 Հունիսի 2022, 23:46
23 Հունիսի 2022, 16:42
28 Հունիսի 2022, 00:06
23 Հունիսի 2022, 16:46
28 Հունիսի 2022, 08:12
30 Մայիսի 2022, 13:17
1 Հունիսի 2022, 17:31
7 Հունիսի 2022, 08:32
9 Հունիսի 2022, 15:37
13 Հունիսի 2022, 11:06
15 Հունիսի 2022, 23:18
20 Հունիսի 2022, 10:40
23 Հունիսի 2022, 16:58
27 Հունիսի 2022, 22:39
30 Մայիսի 2022, 13:33
1 Հունիսի 2022, 16:03
3 Հունիսի 2022, 19:53
5 Մարտի 2022, 12:48Ինչպե՞ս են թուրքերը համոզում հայ կոլաբորացիոնիստներին
7 Դեկտեմբերի 2020, 17:12Apple-ն անվճար կփոխարինի iPhone 11-ի թերի էկրանները
4 Մարտի 2022, 22:40Ադրբեջանցիների կոչերը` այս անգամ Նոր շենում
18 Մայիսի 2020, 14:35Աստծո արձակուրդը. Դավիթ Վանյան (մաս վերջին)
10 Նոյեմբերի 2020, 19:59Վաղը ես կլինեմ Ազատության հրապարակում․ Մհեր Մկրտչյան
24 Մարտի 2020, 11:25ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ. 2021 թ. ԱՄՆ–ն Հայաստանին նախատեսում է տրամադ...
29 Հոկտեմբերի 2019, 15:36Մաքսայինից հեռացված տեսուչը վերադարձավ ՊԵԿ
25 Փետրվարի 2022, 12:16Ամեն նոր պատերազմ մեզ ավելի է հեռացնելու կեղծ հումանիզմից
5 Մարտի 2022, 13:44Թուրքիան Ռուսաստանի և Ուկրաինայի հետ քննարկում է Կիևից իր...
9 Օգոստոսի 2021, 13:07Մալաթիայի Երեք խորան (Սուրբ Երրորդություն) հայկական եկեղե...
2 Օգոստոսի 2021, 16:56Աղմկահարույց «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրե...
27 Սեպտեմբերի 2019, 12:10«Հայոց տունը ամուր հիմքերի վրա պիտի ստեղծենք»,- ասում է Գ...