Մենք վճռական ենք և արդյունքի հասնելու ենք միասին․ Արամ Վարդևանյանը՝ Սարդարապատից
Քաղաքական

Այսօր՝ ապրիլի 28-ին, մեկնարկում են «Դիմադրություն» շարժման երթերը Ապարանից և Սարդարապատից։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ևս Սարդարապատում է։ Նա իր ֆեյսբուքյան էջից ուղիղ հեռարձակմամբ կոչ արեց միանալ Սարդարապատից Երևան երթին:
«Սարդարապատից մեկնարկեց երթը դեպի Երևան: Ստացանք Տեր հոր օրհնությունը: Շատ կարևոր խորհուրդ ունի այս երթը Սարդարապատից: Քայլերթին մասնակցում են Գեղամ Մանուկյանը, Սևակ Խաչատրյանը և մեր իրական արժանապատիվ հայրենակիցները: Հանդիպում ենք մայիսի 1-ին»,- ասաց նա։
Նշենք, որ մյուս երկու խորհրդանշական երթերը մեկնարկել են Տիգրանաշենից և Իջևանից։ Երթերի վերջնակետը Երևանն է, որտեղ մայիսի 1-ին տեղի է ունենալու համազգային հանրահավաք։
Մանրամասն՝ տեսանյութում։