close
Եղանակը Երևանում
28 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գյուղատնտեսության ոլորտում համակարգված կառավարում, պետական քաղաքականություն չկա. վերացրին էս ապիկարները. Թադևոս Ավետիսյան

Տնտեսական

26 Ապրիլի 2022, 21:33
 Գյուղատնտեսության ոլորտում համակարգված կառավարում, պետական քաղաքականություն չկա. վերացրին էս ապիկարները. Թադևոս Ավետիսյան

Հայաստանում 2022-ի հունվար-մարտ ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշն անցյալ տարվա առաջին եռամսյակի համեմատ աճել է 9,6%-ով․ նշվում է Վիճակագրական կոմիտեի հրապարակած եռամսյակի նախնական մակրոտնտեսական ցուցանիշներում։

Այս տարվա մարտին փետրվարի համեմատ՝ ՏԱՑ-ն աճել է 8,4%-ով, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ` 6,7%-ով, արտաքին առևտրաշրջանառությունը` 38,5%, ծառայությունների ծավալը` 22,2%, և էլեկտրաէներգիայի արտադրությունը` 16,7%: Աճ են գրանցել նաև ներմուծումը` 45,6%, և արտահանումը 26,9%:

Գյուղատնտեսության ոլորտում կրկին անկում է արձանագրվել, այս անգամ՝ 5.4 %:

Մինչ իշխանական ու մերձիշխանական շրջանակներն արագորեն տարածում էին այս պաշտոնական ցուցանիշները՝ դրանք համարելով ձեռքբերում, մասնագիտական շրջանակներն ուղղակի հիշեցրին՝ աճ են արձանագրել այն ոլորտները, որոնք 2021 թ. որոշակի նվազում ունեին:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը 2022 թ. առաջին եռամսյակի աճը պայմանավորեց բազայի էֆեկտով՝ հիշեցնելով, որ նախորդ տարի հունվար-մարտին համավարակից հետո արձանագրել ենք չվերականգնված տնտեսության ցուցանիշներ:

«Այսինքն՝ համեմատում են փոքր բազայի հետ. հիշեք՝ 2019 թ . covid 19-ի համավարակի տնտեսական բացասական հետևանքները 2021 թ.-ի մինչև ապրիլը ներառյալ շարունակվում էին:

Մեկ այլ գործոն է՝ հունվար-մարտ ամիսներին համաշխարհային  տնտեսության բարձր և առաջանցիկ աճի տեմպը»,- նշեց տնտեսագետը:

Թադևոս Ավետիսյանն իշխանություններին խորհուրդ տվեց չփողփողել այս թվերը՝ օրինակ բերելով հարևան Վրաստանի տնտեսական ցուցանիշները՝ մասնավորապես, 2021 թ.-ին արձանագրված 10.6 % տնտեսական աճը:

«Ճտերն աշնանն են հաշվում. տարին կամփոփվի, և թող իրենք իրենց մանիպուլյացիաները շատ անթաքույց ձևով չտարածեն, որովհետև թե՛ Համաշխարհային բանկը, թե՛ էս երկրի Կենտրոնական բանկը տարվա համար ընդամենը 1.6% տնտեսական աճ են կանխատեսում»,- հավելեց նա:

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում արձանագրվող շարունակական անկմանը և պատասխանելով մեր հարցին՝ արդյո՞ք Էկոնոմիկայի նախարարությունն ի վիճակի չէ զբաղվել նաև գյուղատնտեսությամբ, պատգամավորը նկատեց.

«Գյուղատնտեսության անկումն առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ առանց ազդեցության գնահատման՝ անիմաստ ծրագրեր են իրականացնում:

Երկրորդը՝ գյուղատնտեսության ոլորտը համակարգված կառավարում, պետական քաղաքականություն, ըստ էության, չունի, որովհետև վերացրին էս ապիկարները»:

Աղբյուրը՝ 168.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica