close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

3000 տարի Արցախում եղել է բացառապես հայկական ներկայացուցչական ճնշող մեծամասնություն․ Ա. Բեգլարյան

Հասարակություն

22 Ապրիլի 2022, 23:06
 3000 տարի Արցախում եղել է բացառապես հայկական ներկայացուցչական ճնշող մեծամասնություն․ Ա. Բեգլարյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը օկուպացված Շուշիում, ի թիվս այլ կեղծ պնդումների, ասել է, որ խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում ադրբեջանական բնակչությունը մեծամասնություն էր կազմում, մինչդեռ իրականությունը հակառակն է: Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը Տելեգրամի իր էջում բերել է վիճակագրական տվյալներ․

«1․ 1921 թվականին Ղարաբաղի բռնակցման պահին ադրբեջանական բնակչությունը կազմում էր 4 տոկոս, իսկ ԽՍՀՄ մարդահամարի ցուցանիշներով․

• 1926г.-10.06%,
• 1939г.- 9.32%,
• 1959г.- 13.80%,
• 1970г.- 18.08%,
• 1979г.- 22.98%,
• 1989г.- 21.52%.

2․ Բնականաբար, բնակչության մնացած մասը հայեր էին և շատ քիչ տոկոսով՝ օտարերկրացիներ։

3,․ Եվ սրանք այն ցուցանիշներն են, որոնք հավաքել են հենց խորհրդային Ադրբեջանի իշխանությունները (այդ թվում նաև Իլհամ Ալիևի հայրը), այդ իսկ պատճառով նրանք, անշուշտ, զգալիորեն ուռճացված են։

4․ ԽՍՀՄ տարիներին ԼՂԻՄ-ում անշեղորեն աճող ադրբեջանցիների թիվը պայմանավորված է բնիկ հայ բնակչության դեմ իրագործված Սպիտակ ցեղասպանությամբ։

Թող Ադրբեջանի իշխանությունները մեկընդմիշտ հիշեն, որ երեք հազար տարի շարունակ Արցախում եղել է բացառապես հայկական ներկայացուցչական ճնշող մեծամասնություն»,- գրել է Բեգլարյանը։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica