close
Եղանակը Երևանում
17 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ժողովրդին տանում են դեպի խեղճուկրակություն, դրա համար ապրիլի 24-ը պետք է վերածննդի խորհուրդ ունենա․ Սպարտակ Ղարաբաղցյան

Հասարակություն

22 Ապրիլի 2022, 16:19
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ժողովրդին տանում են դեպի խեղճուկրակություն, դրա համար ապրիլի 24-ը պետք է վերածննդի խորհուրդ ունենա․ Սպարտակ Ղարաբաղցյան

Եռաբլուրի մի փեշն արդեն քաղաքի մայթեզրերին է քսվում․ մենք կորցրինք  5000՝ մեր ապագան կերտողներին՝ գրող, հողագործ, բանվոր․․․ դա մի տեսակ Ցեղասպանության շարունակությունը դարձավ՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց գրող, հրապարակախոս, սցենարիստ, ՀՅԴ անդամ Սպարտակ Ղարաբաղցյանը։

Ամեն տարի ապրիլի 24-ը ոչ միայն սգո երթ է եղել, ասաց նա, նաև վերընձյուղվելու խորհուրդն է ունեցել, բայց վերջին տարիներին՝ հատկապես 2018 թ-ի «թավշյա հեղափոխությունից» հետո,  բարոյական արժեքների ոտնահարումը, հիշողության ջնջումը մտցնելով՝ այս տարի նորից պետք է վերընձյուղվելու խորհուրդը մեծացնել։

Ամենադժվարը հիասթափված ժողովրդին նորից ոգեկոչելն է՝ համոզված է Սպարտակ Ղարաբաղցյանը։

«Ես ամեն առավոտ Ազատության հրապարակով եմ գալիս աշխատանքի։ Այսօր առավոտյան, երբ մտա Ազատության հրապարակ, անկախ ինձանից հիշեցի 30 տարի առաջ այդ հրապարակը՝ Շարժման տարիների մարդաշատությունը, մարդահոտությունը, հավաքական հիշողության հզոր ուժի մոգական լինելը, թե ոնց էր համախմբել։ Այսօր պետք է ոչ թե հիասթափվել, այլ պարզապես դրա արմատները շատ ճիշտ հասկանալ։ Երբ հաղթած ժողովուրդը չի կարողանում իր հաղթանակն ամրագրել՝ միշտ պատժվում է։ Ժողովրդական մի լավ խոսք կա՝ «հիվանդին պետք է չթողնես անկողնուց դուրս գա», մենք հիվանդին թողեցինք առողջանալու ու մենք այդ հիվանդի վիճակում ընկանք։ Այն, ինչ մենք չարինք՝ հիմա անում են Թուրքիան ու Ադրբեջանը»,-ասաց նա։

Միշտ մեր միասնությունից են վախեցել իրենք՝ ասաց Սպարտակ Ղարաբաղցյանը, մեր ժողովուրդը եթե մի գիշեր գլուխը դնի բարձին՝ միակամ մտածելով, որ առավոտը պետք է վեր կենա՝ հարց լուծի, անելու է։

«Նոր եկող սերունդն էլ պետք է հացի բույր ունենա, իսկ առանց հիշողության այդ հոտը չի լինելու»,-ասաց նա։

Սպարտակ Ղարաբաղցյանը նկատում է, որ մեր ժողովրդի մեջ փորձում են ներարկել մորթվելու հոգեբանությունը, որը 30 տարի մեր միջից հանվել էր։

«Հիմա նորից այդ խեղճուկրակությունը մտցնում են այս ժողովրդի մեջ։ Երբ երկրի վարչապետն ասում է, որ կարող էր պատերազմը կանգնեցնել և մենք նույն վիճակը կունենայինք՝ միայն առանց 5000 զոհի, մի տեսակ կարկամում ես՝ հայ մարդն է ասում սա։ Ուրեմն այդ զոհերը տրվել են հատուկ նպատակով, որ հաջորդ գոյամարտին հայ մարդը մտածի՝ ինքը զինվոր չտա այս երկրին, զոհ չտա, որովհետև իրենք ձևակերպում են, որ «հանուն ոչնչի» էր։ Այդ 5000-ը՝ այդ մատաղը, որ արվեց, ամենամեծ Ցեղասպանությունը հենց դա եղավ, ու դրանից ելնելով էլ շարունակությունն են ուզում բերել․ եթե դու քո 5000 հայրենակցին զոհում ես՝ թուրքի համար ինչ խնդիր կա»,-ասաց նա։

Իսկ հատկապես այս ապրիլի 24-ին պետք է նորից փաստվի, որ սա հատկապես վերածննդի երթ է՝ վերածննդի խորհուրդն ունի իր մեջ։

Աննա Բալյան

Ամբողջական հարցզրույցը՝ տեսանյութով․ 

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica