close
Եղանակը Երևանում
28 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս իշխանությունները լռելյայն համաձայն են Հայաստանը խեղդելու՝ դրսի մոտեցումներին․ Կիրո Մանոյան

Քաղաքական

22 Ապրիլի 2022, 13:31
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս իշխանությունները լռելյայն համաձայն են Հայաստանը խեղդելու՝ դրսի մոտեցումներին․ Կիրո Մանոյան

Ո՞վ է ասում, որ հիմա ճիշտ պահն է հայ-թուրքական բանակցություններ սկսելու համար՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայ դատի եվ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը մամուլի ասուլիսում։

«Այս իշխանությունները լռելյայն համաձայն են դրսի՝ լրիվ տարբեր հարթակներում կանգնած ուժերի հետ, որոնք տարբեր մոտեցումներ ու շահեր ունեն, որ ինչքան կարող ենք՝ խեղդենք Հայաստանին, ինչքան կարող ենք՝ ծնկի բերենք Հայաստանին, և քանի առիթը կա՝ ինչքան կարելի է պոկել Հայաստանից՝ վերջացնել այս պատմությունը, մի գլխացավանք պակասեցնել Հարավային Կովկասից կամ Հայաստան-Թուրքիա հարաբերություններից։  Սա մենք լսում ենք և՛ Հյուսիսից, և՛ Արևմուտքից։ Պարզ է, որ դա իրենք փորձում են անել իրենց շահերից ելնելով։ Եվ դա, ամեն դեպքում, մեր շահերից չի բխում։ Դրա համար պահն էլ հարմար չէ Թուրքիայի հետ հարաբերություններ կանոնավորելու, մանավանդ որ կեղծ հիմնավորումներով է առաջ քաշվում»,-ասաց Կիրո Մանոյանը։

Նա հիշեցրեց, թե ինչպես հանկարծ աշնանը Նիկոլ Փաշինյանը սկսեց դրական ազդակներ լսել Թուրքիայից, երբ չկային նման ազդակներ։ Մյուսն էլ ձայնակցեց, թե Երևանից է դրական ազդակներ լսում։

«Այդ ո՞ր դրական ազդակներ էին՝ մինչև այսօր չհասկացանք, որովհետև ամեն ինչը շարունակում են՝ Ադրբեջանի հետ համադրում են Հայաստանի հետ հարաբերությունները, Ցեղասպանության ժխտումը շարունակում են, Հայաստանին փորձում են հնարավորինս մեկուսացնել։ 1920 թ-ից սկսած Թուրքիայի քաղաքական մտածողությունը չի պատկերացնում մի հայկական պետություն, որն իրենից կախված չէ, ուրեմն ամեն ինչ անելու է դրա համար․ հիմա հնարավորություն ունի դա անելու՝ հիմա կանի»,-ասաց Կիրո Մանոյանը։   

Մանրամասն՝ տեսանյութում․ 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica