close
Եղանակը Երևանում
23 Մայիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Մայ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մասնագետներ են մեզ մոտենում, հարցնում՝ ինչ անենք. հացադուլավոր երիտասարդ

Քաղաքական

21 Ապրիլի 2022, 11:54
 Մասնագետներ են մեզ մոտենում, հարցնում՝ ինչ անենք. հացադուլավոր երիտասարդ

Երեկ հասարակության տարբեր շերտեր մոտեցել են մեզ, կիսել մեր մտագոհությունները, հայտնել իրենց զորակցությունը, մենք զգում ենք, որ հասարակության մի ստվար հատված կարիք ունի անկեղծ մղումների․ այսօր՝ ապրիլի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազատության հրապարակում արդեն 4-րդ օրը հացադուլ իրականացնող տղաներից Նվեր Կիրակոսյանը։

Նա նշեց, որ սա մարդկանց հետ անկեղծ խոսելը շարունակելու ազդակ է։ «Մեզ մոտենում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, պրոֆեսիոնալ երիտասարդներ, ասում են՝ եկել ենք, ի՞նչ անենք: Մենք արդեն զգում ենք, որ այդ անհրաժեշտ կրիտիկական զանգվածը ինչ-որ ձեւ է ստացել: Այդ երիտասարդները տիրապետում են գիտելիքների, տիրապետում են արագությանը, դանդաղ չեն մտածում: Մենք հիմա կարող ենք ասել, որ հասել ենք մի փուլի, որ նրանց, ում փնտրում էինք, գտել ենք, բայց սա բավարար չէ»,- ասաց Արթուր Ավագյանը։

Հարցին՝ հնարավո՞ր է դադարեցնեն հացադուլը և շարունակեն իրենց պայքարն առանց հացադուլի, Նվեր Կիրակոսյանը պատասխանեց. «Պայքարը հանուն գաղափարի է և արժեքի, այդ պայքարը շարունակվելու է, քանի դեռ այդ արժեքը վտանգված է, այսինքն՝ Արցախի կարգավիճակը։ Հացադուլը կդադարի, երբ դառնա ինքնանպատակ, այսինքն՝  երբ հավաքվի երիտասարդների այն կրիտիկական զանգվածը, որ կասի՝ ես տեր եմ մեր ժառանգությանը եւ պատրաստ եմ դրա համար անել գործողություններ, այսինքն՝ չբավարարվել ստատուսներով: Այդ դեպքում կփաստենք, որ հացադուլն իր խնդիրը լուծել է: Հացադուլը գործիք է ուշադրություն սևեռելու ոչ թե մեր անձերի, այլ ազգային հարցերի վրա»։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica