Նա մինչև կյանքի վերջին օրերը կռիվ էր տալիս հայրենիքը ծամող լեշակերների դեմ. Ա. Թևանյանը՝ Վահան Իշխանյանի մասին
Քաղաքական
19 Ապրիլի 2022, 13:03

Մահացել է լրագրող Վահան Իշխանյանը։
Սա իրոք անժամանակ մահ էր։ Համ հեռանալու տարիքը չէր (58), հա՛մ էլ՝ հիմա նա մեզ շատ էր պետք։ Հատկապես հիմա, երբ Հայաստանի բարձր ամբիոններից պետության վախճանը հրամցվում է որպես փրկօղակ։
Վահանը սուր գրիչ ուներ։ Վահանի հետ մտերիմ էլ ենք եղել, վիճել էլ ենք։ Բայց միշտ միասնաբար կռիվ ենք տվել քաղաքական այլասերման դեմ։
Ինչ էլ գրեր Վահանը մի բանում համոզված էի՝ չի խաղում, իր սկզբունքներին չի դավաճանում, խփելուց ուժեղ է խփում, պաշտպանելուց լավ է պաշտպանում։ Ու միշտ անշահախնդիր։
Վահանը չուներ հեղինակություններ։ Իր համար հեղինակությունը գիտելիքն էր, փաստարկն էր, փաստն էր և ինտելեկտը։
Նա լավ իմաստով պոֆիգիստ էր, բնավորությամբ՝ ծանր, վարքաբանությամբ ու մարդկային հարաբերություններում՝ ազատական, գաղափարախոսությամբ՝ ձախական և ամենակարևորը՝ միշտ հայկական։
Վահանինն այն դեպքն էր, երբ չես կարող հայտնի ձևակերպումն օգտագործել՝ բնությունը հանգստացել է զավակի վրա։ Իր հորը՝ հայտնի լեզվաբան, հրապարակախոս, բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ռաֆայել Իշխանյանին կարդացել եմ։ Կարող եմ ասել, որ Վահանն առնվազն պակաս չէր հորից։ Ավելի ճիշտ՝ Վահանն ուրիշ ձեռագիր ուներ։ Նա սեփական դիմագիծն ու ես–ն ուներ և վաղուց էր դուրս եկել հայտնի մարդու որդու կարգավիճակից, քանզի իրեն իրենով գիտեինք։
Վահանի կարիքը մենք շատ կզգանք, նրա տեղն այս պահին թափուր է։ Քանզի իր պես քրքրող, գտնող ու կրակող այս պահին ուղղակի չկա։ Վահանը՝ ոճ էր։ Վահանի ձեռագիրն առանց ստորագրության էլ զգացնել էր տալիս, թե ով է հեղինակը։
Վահանը 88–ի Ղարաբաղյան շարժման երիտասարդ սերնդի վառ ներկայացուցիչներից էր, շարժման զավակը։ Դրա համար էր սիրտը ցավում տեղի ունեցածի համար։ Դրա համար էր նա մինչև կյանքի վերջին օրերը կռիվ տալիս հայրենիքը ծամող լեշակերների դեմ։
Ափսոս, որ շուտ հեռացավ ...
Անդրանիկ Թևանյան
ՀՀ ԱԺ պատգամավոր
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
4 Հուլիսի 2022, 08:30
4 Հուլիսի 2022, 08:13
4 Հուլիսի 2022, 08:50
4 Հուլիսի 2022, 09:27
4 Հուլիսի 2022, 09:50
4 Հուլիսի 2022, 10:10
4 Հուլիսի 2022, 10:45
4 Հուլիսի 2022, 10:49
4 Հուլիսի 2022, 11:09
4 Հուլիսի 2022, 11:26
4 Հուլիսի 2022, 11:50
4 Հուլիսի 2022, 11:35
1 Հուլիսի 2022, 08:09
1 Հուլիսի 2022, 08:20
28 Հունիսի 2022, 00:06
1 Հուլիսի 2022, 08:29
28 Հունիսի 2022, 08:12
1 Հուլիսի 2022, 08:37
28 Հունիսի 2022, 08:20
1 Հուլիսի 2022, 08:46
28 Հունիսի 2022, 08:29
1 Հուլիսի 2022, 08:56
28 Հունիսի 2022, 08:37
1 Հուլիսի 2022, 09:14
7 Հունիսի 2022, 08:32
9 Հունիսի 2022, 15:37
13 Հունիսի 2022, 11:06
15 Հունիսի 2022, 23:18
20 Հունիսի 2022, 10:40
23 Հունիսի 2022, 16:58
27 Հունիսի 2022, 22:39
7 Հունիսի 2022, 08:41
9 Հունիսի 2022, 15:51
13 Հունիսի 2022, 11:33
15 Հունիսի 2022, 23:33
20 Հունիսի 2022, 10:44
5 Մարտի 2022, 13:54Մեքենան ընկել է գետը. 22-ամյա վարորդը մահացել է
7 Դեկտեմբերի 2020, 17:12Apple-ն անվճար կփոխարինի iPhone 11-ի թերի էկրանները
4 Մարտի 2022, 22:40Ադրբեջանցիների կոչերը` այս անգամ Նոր շենում
18 Մայիսի 2020, 14:35Աստծո արձակուրդը. Դավիթ Վանյան (մաս վերջին)
10 Նոյեմբերի 2020, 19:59Վաղը ես կլինեմ Ազատության հրապարակում․ Մհեր Մկրտչյան
24 Մարտի 2020, 11:25ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ. 2021 թ. ԱՄՆ–ն Հայաստանին նախատեսում է տրամադ...
29 Հոկտեմբերի 2019, 15:36Մաքսայինից հեռացված տեսուչը վերադարձավ ՊԵԿ
25 Փետրվարի 2022, 12:16Ամեն նոր պատերազմ մեզ ավելի է հեռացնելու կեղծ հումանիզմից
5 Մարտի 2022, 13:44Թուրքիան Ռուսաստանի և Ուկրաինայի հետ քննարկում է Կիևից իր...
9 Օգոստոսի 2021, 13:07Մալաթիայի Երեք խորան (Սուրբ Երրորդություն) հայկական եկեղե...
2 Օգոստոսի 2021, 16:56Աղմկահարույց «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրե...
27 Սեպտեմբերի 2019, 12:10«Հայոց տունը ամուր հիմքերի վրա պիտի ստեղծենք»,- ասում է Գ...