close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Համառոտ՝ Հայաստանում ստեղծված վիճակի մասին. Վահե Հովհաննիսյան

Քաղաքական

19 Ապրիլի 2022, 11:12
 Համառոտ՝ Հայաստանում ստեղծված վիճակի մասին. Վահե Հովհաննիսյան

Վարչապետ Փաշինյանի ելույթը երկրում նոր վիճակ է ստեղծել, լրիվ նոր իրականություն։ Հին կյանքը չկա։ Չեն գործում հին պատկերացումները, և մեզնից պահանջվում է՝ դառնալ իրավիճակին համարժեք։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս ելույթից  հետո առաջացել է իշխանության ճգնաժամ, որը  տրամաբանական է։ Այդպես կլիներ ցանկացած երկրում։ Ի՞նչ լուծում կստանա այս ճգնաժամը, այս պահին դժվար է ասել, բայց առանց լուծման չի մնալու։

Ելույթին ծափահարած ԱԺ մեծամասնությունըկորցրել է «իշխող ուժ» կոչվելու բարոյական լեգիտիմությունը։ Սա լավ չէ, որովհետև առաջանում է լարվածության նոր օջախ, բայց սա փաստ է։ Չի հասկացվում, թե այժմ ինչպես է հնարավոր 3 խմբակցությունների միասնական աշխատանքը։ Մեծ հաշվով կա երկու տարբերակ՝ կա´մ նոր ընտրություններ, կա´մ նոր մեծամասնություն։

Ստեղծված իրավիճակը մոտ է պետականության ճգնաժամի, հետևաբար՝ պետք է բացառել  հիստերիան, զերծ մնալ «ավելի հայրենասեր» երևալու մղումից։ Հակաիշխանական համակարգից հնչող ձևակերպումները և քայլերը պետք է լինեն սառը, պրագմատիկ։ Նիկոլին անիծելը  քաղաքական և պետական գործունեություն չէ։ Անհիմն հայրենասիրական կենացները նիկոլականության հակառակ դրսևորումն են։ Նիկոլը գնալու է, բայց պետություն պահելու համար պահանջվում է պետական մտածողություն։

Նիկոլի հեռացումը մեխանիկորեն չի ենթադրելու հայանպաստ լուծումներ։ Հեռացումից հետո այդ լուծումներին դեռ պետք է հասնել՝ խելամիտ քայլերով։ Մենք գտնվում ենք շատ բարդ վիճակում և ունենք խնդիր՝ խուսափելու վատագույն սցենարներից։ Հենց այս պահից սկսած՝ հակաիշխանական համակարգերը պետք է հստակ ուղերձներ հղեն դաշնակիցներին, միջնորդներին, հարևաններին, հակառակորդին։ Ավելին, հակաիշխանական ճամբարում հենց այս պահին ձևակերպված և հնչեցված խելամիտ ուղերձները կհեշտացնեն Նիկոլի հեռացումը։

Նիկոլը ներկայացրել է իր տեսլականը։ Պետք է ձևակերպվի դրան այլընտրանքային տեսլական։ Դա չպետք է լինեն պարզապես հայրենասիրական կենացները՝ առանց հստակ, պրագմատիկ հաշվարկի։ Դա պետք է լինի Արժանապատիվ, կայուն խաղաղության փաթեթը, որտեղ քաղաքացին կտեսնի իր, իր ընտանիքի, պետության վաղվա հեռանկարը։ Հայ ժողովրդին պետք է ներկայացնել Հայաստանի հետպատերազմական վերականգնման ամբողջական ծրագիր։ Այստեղ մենք կորցրել ենք շատ կարևոր ժամանակ, ընդդիմությունը դա  պետք է աներ ամիսներ առաջ։ Հիմա ամենայն հավանականությամբ դա անել հնարավոր կլինի միայն նոր քաղաքական ձևաչափի ստեղծման դեպքում։

Երկրում պետք է փոխվի նարատիվը։ Նիկոլին հաջողվել է աղետից հետո ձևավորել հանրային մոլորություն, թե ինքը խաղաղությունն է, մնացածը՝ պատերազմը։ Սա հրեշավոր մոլորություն է, բայց հանրության բավականին մեծ շերտերի մոտ այն առկա է։ «Խաղաղություն՝ ազգային շահերի պահպանմամբ» նոր նարատիվը պետք է հասանելի դարձնել բոլորին

Նիկոլի ելույթում ակնհայտ նկատվում էին հակառուսական նոտաներ։ Ավելին, այս պրոցեսի մեջ նա հավանորեն ստիպված է լինելու մի պահի «գցել» կամ Ռուսաստանին կամ Արևմուտքին։ Երկու տարբերակն էլ Հայաստանի համար աղետ կարող են դառնալ։ Դատելով նրբերանգներից՝ կարելի է ենթադրել նրա նախապատվությունները։

Եթե այդ ելույթը դառնա իրականություն, ապա Հայաստանը կարող է վերածվել հակառուսական նոր, սուր պլացդարմի։

Հայաստանի և Արցախի վերականգնման համար շատ կարևոր է տեսնել ավելին, քան Նիկոլի հեռացումն է։ Սա նշանակում է՝ լայն կոնսոլիդացիոն ներուժով ձևաչափեր, նոր քաղաքական միտք, նոր պատկերացումներ, նոր դեմքեր։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica