close
Եղանակը Երևանում
8 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ոստիկանությունը պետք է հասկանա, որ բռնությանը բռնությամբ կպատասխանի ժողովուրդը․ Ռուբեն Հակոբյան

Քաղաքական

18 Ապրիլի 2022, 14:29
 Ոստիկանությունը պետք է հասկանա, որ բռնությանը բռնությամբ կպատասխանի ժողովուրդը․ Ռուբեն Հակոբյան

Այո՛, սա այս իշխանության վերջի սկիզբն է, որովհետև իշխանությունն ինքը հայտարարեց ու բացահայտեց՝ ինքն ով է։  Շատ անկեղծ էր Նիկոլ Փաշինյանը, որ ասում էր՝ այլևս ես ոչնչացրել եմ  մեր պետության սուբյեկտայնությունը, գլխատել եմ  Արցախը, և  պատրաստվում է, ժողովրդի էմոցիան գողանալով,  գնալ դեպի խաղաղության  պայմանագիր, բայց, ըստ էության,  վերջական կապիտուլյացիայի է գնում․ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը։

«Այսօր տարածաշրջանում այն գերտերությունները, որոնք ունեն շահեր,  ուղղակի մեզ օգտագործում են, և մենք օգտագործվում ենք, որովհետև մենք ոչ մի բան ենք։  Մեր անցած 30 տարիների ընթացքում, ստույգ կարող եմ ասել, մեր դիվանագիտական ոլորտը կայացած է եղել։ Իրենք ոչնչացրեցին դիվանագիտությունը  և մեր բանակը, որը  նույնպես դիտվում էր տարածաշրջանի  լավագույն ռազմական գործոններից մեկը։  Կարծում եմ, որ ընդդիմությունն, ի վերջո, ամբողջական տեսքի կգա, կկանգնի մեկ դրոշի շուրջը,  և կազատվենք այս իշխանություններից։ Քաղաքացին վաղուց գիտակցել է, ուղղակի սպասում է գործողությունների,  և այդ գործողությունների սկիզբը այս երկու օր է՝ կա։ Կարծում եմ, որ սա կունենա իր տրամաբանական ավարտը»,-ասաց Ռուբեն Հակոբյանը՝ հավելելով․ «Բռնությանը այսօր քաղաքացին պատրաստ է միասնական ուժերով հակադարձել։ Չէի ուզենա,  որ բռնությունը  հասնի այն աստիճանի, որ արյուն հեղվի։ Ամեն դեպքում՝ ուժային կառույցները և հատկապես՝ ոստիկանությունը պետք է հասկանան, որ բռնությանը բռնությամբ կպատասխանի ժողովուրդը»։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica