close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կապիտուլիացիոն ապագայի դրվագներից. Վարուժան Գեղամյան

Հասարակություն

17 Ապրիլի 2022, 17:46
 Կապիտուլիացիոն ապագայի դրվագներից. Վարուժան Գեղամյան

Առաջիկա օրերին Թուրքիան նոր ռազմական գործողություն է սկսելու Իրաքի հյուսիսում` անվտանգության բուֆերային գոտին մեծացնելու նպատակով: Բնականաբար, այդ բուֆերային գոտին նշանակում է Իրաքի միջազգայնորեն ճանաչված սահմաններից ներս նոր տարածքի նոր, հերթական նվաճում թուրքական զինված ուժերի կողմից: Այս մասին Տելեգրամի ալիքում գրում է  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Այսինքն` որպեսզի «խաղաղություն դարաշրջան» բացվի, Թուրքիան նոր տարածքներ պետք է նվաճի Իրաքից` գումարելով արդեն եղածին: Իմիջիայլոց, թուրք բարձրաստիճան պաշտոնյաներն ասում են, որ այս նոր գործողությունը «կազատագրի Իրաքը և Սիրիան ԱՄՆ ճիրաններից»:

Այս տակտիկան հաճախակի է կիիրառվում Թուրքիայի կողմից: Չզարմանաք, որ ապագայում նույնը տեսնեք նաև Հայաստանի Հանրապետության միջազգային սահմանների նկատմամբ, քանի որ եթե սահմանը զորք չի պահում, այլ միայն թուղթ, այն թղթի պես ճզմելով էլ նվաճում են: Ավելին, այդ գործում Թուրքիային կօգնեն թուրքամետ կապիտուլիացիոն խմբավորման ներկայացուցիչները, ինչպես դա լինում է Իրաքի պարագայում, երբ Իրաքյան Քրդստանի ղեկավարը գնում է Անկարա` «տեղեկանալու», որ շուտով իր տարածքում թշնամական երկրի բանակ է մտնելու»,- գրել է Գեղամյանը:

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica