close
Եղանակը Երևանում
29 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հանրությունը պետք է հասկանա՝ չկան առանձին կուսակցական շահեր․ վճռվում է մեր հայրենիքի բախտը․ Ոսկանյան

Հասարակություն

17 Ապրիլի 2022, 15:24
 Հանրությունը պետք է հասկանա՝ չկան առանձին կուսակցական շահեր․ վճռվում է մեր հայրենիքի բախտը․ Ոսկանյան

Բոլոր քաղաքացիները, անկախ քաղաքական այս կամ այն ուժին հարել կամ չհարելուց, պետք է համախմբվեն, քանի որ միայն այդպես կարող ենք կանգեցնել թշնամական ագրեսիան, որը մինչև հիմա շարունակվում է ՀՀ-ի և Արցախի նկատմամբ։ Ազատության հրապարակում նման համոզմունք է հայտնել իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Այսպես կոչված, խաղաղության օրակարգը, իրանագետի խոսքով, միայն նոր պատերազմն է մոտեցնում, քանի որ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը փաստում է, որ Ադրբեջանի բռնապետի համար որևէ փաստաթուղթ որևէ արժեք չունի։

Մեզ փորձ է արվում պարտադրել մի օրակարգ, համաձայն որի՝ Հայաստանի գոյությունը պայմանավորված է Արցախի հանձնմամբ։ Սա կեղծ օրակարգ է․ սա թշնամական օրակարգ է։ Իրականության մեջ լրիվ հակառակն է․ եթե մենք փորձենք վերլուծել ադրբեջանական տրամաբանությունը, ապա այն միտված է մեկ բանի՝ Արցախը յուրացումից հետո անցնել ՀՀ տարբեր հատվածների բռնազավթմանը և հայաթափմանը»,-ընդգծեց Ոսկանյանը՝ հիշեցնելով պատերազմից հետո Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում ադրբեջանական ներխուժումների և մինչև օրս ՀՀ սուվերեն տարածքի մի հատվածն օկուպացիայի մեջ պահելու փաստը:

Նշենք, էր «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակից տեսաուղերձով դիմել է հանրությանը՝ կոչ անելով դուրս գալ պայքարի՝ հանուն Արցախի և Հայաստանի Հանրապետության փրկության։

Արթուր Վանեցյանը նաև հայտնել է, որ ինքն այսուհետև լինելու է Ազատության հրապարակում և հանդիպելու է հասարակության հետ։


Տես նաեւ.՝ Արի' Ազատության հրապարակ. Արթուր Վանեցյանի հրատապ տեսաուղերձը:

Տես նաեւ.՝ Հայությունը պետք է արթնանա ու նորից մեկ բռունցք դառնա․ «Հայրենիք» կուսակցություն:

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica