close
Եղանակը Երևանում
1 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանից ու թիմից զատ կա՞ հայ աշխարհի մեջ, որ համաձայն է Արցախն Ադրբեջանի կազմում լինի․ Մուրադ Փափազյան

Քաղաքական

15 Ապրիլի 2022, 17:23
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանից ու թիմից զատ կա՞ հայ աշխարհի մեջ, որ համաձայն է Արցախն Ադրբեջանի կազմում լինի․ Մուրադ Փափազյան

Ֆրանսահայությունը զորավիգ է Արցախի արդար դատին, Սփյուռքը ոտքի է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը՝ խոսելով երեկ Փարիզում Ադրբեջանի դեսպանատան առջև տեղի ունեցած հանրահավաքի մասին, որի ժամանակ հայտարարեցին, որ Արցախը մենակ չէ և Փաշինյանն իրավունք չունի հայ ժողովրդի անունից խոսելու։

Մուրադ Փափազյանը մի քանի անգամ կարդացել է Արցախի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ԱԺ ամբիոնից, որպեսզի կարողանա հավատալ աչքերին։

«Փաշինյանից ու նրա կառավարությունից զատ կա՞ հայ աշխարհի մեջ, որ համաձայն է Արցախն Ադրբեջանի կազմում լինի․ տեսանք, որ արցախցիները դեմ են, ՀՀ խորհրդարանական ընդդիմությունը դեմ է, ամբողջ  ժողովուրդը դեմ է, որովհետև իր աչքի առջև ունի պատկերները՝ ինչպես են ադրբեջանցիները կոտորել արցախցիներին, այսինքն, դա նշանակում է, որ արցախցիները պիտի լքեն իրենց Արցախը։ Սա ճիշտ Ադրբեջանի ուզածն է։ Այսինքն, նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի քաղաքականությունն է տանում»,-ասաց Մուրադ Փափազյանը։

Նա փաստեց, որ ոչ թե միջազգային հանրությունը, այլ ՀՀ իշխանություններն են, որ ուզում են Արցախը լինի Ադրբեջանի կազմում։

«Միջազգային ընտանիքը չի զգում, որ Հայաստանը Արցախի ինքնորոշման ուղղության վրա է, միջազգային ընտանիքը չի հավատում, որ այսօր Հայաստանն աշխատում է Արցախի անկախության ուղղությամբ։ Եթե ինքնորոշման հանրաքվե կազմակերպվի՝ կնշանակի կա՛մ դեպի անկախություն, կա՛մ դեպի միացում Հայաստանին, բայց այսօր միջազգային ընտանիքը տեսնում է, որ ընդհակառակը՝ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է Արցախը վերադարձնել Ադրբեջանի վարչական սահմաններից ներս։ Հայաստանի քաղաքականությունն է, Հայաստանի  իշխանություններն են, որ ուզում են՝ Արցախը վերադառնա Ադրբեջանի կազմ»,-ասաց Մուրադ Փափազյանը։

Ֆրանսահայ գործիչը վստահ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը չի լուծարվի, և միայն այդ ֆորմատի ներքո կկարգավորվի Արցախյան խնդիրը։

«Անշուշտ հասկանալի է, որ Ֆրանսիա, ԱՄՆ, Ռուսաստան հարաբերությունները բարդ են, բայց ես խոսել եմ Ֆրանսիայի իշխանությունների հետ՝ իրենք պատրաստ չեն թողնել ԵԱՀԿ Մինսկի համանախագահությունը, կապերը միշտ կան Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ, անշուշտ պետք է մի քիչ ժամանակ տրվի, որ վերականգնվի, բայց կվերականգնվի, ուրիշ ֆորմատ չկա, Ֆրանսիան ամուր կմնա իր տեղում իբրև ՄԽ համանախագահող երկիր»,-ասաց Մուրադ Փափազյանը։

ՀՀ իշխանությունների ապազգային ընթացքին անդրադառնալով՝ նա հիշեցրեց, որ տարիներ ի վեր ՀՅԴ-ն ասում էր, որ անհրաժեշտ է իշխանափոխություն, որովհետև այս իշխանությունները ծախում են Արցախը, ծախում են Հայաստանը, բայց ապարդյուն։ Մինչդեռ այսօր Թուրքիայի արտգործնախարարն է ասում, որ ՀՀ իշխանություններին քաջություն է պետք, քանի որ Սփյուռքը դանդաղեցնում է հայ-թուրքական հաշտեցման գործընթացը։

Սփյուռքի պայքարն Սփյուռքի համար չէ, փաստում է Մուրադ Փափազյանը, Սփյուռքի պայքարն ինքնանպատակ չէ՝ Սփյուռքը աշխատում է, պայքարում է, որ հայ ժողովուրդը տեր կանգնի իր իրավունքներին, որ Հայաստանն ավելի ամուր լինի, Սփյուռքը մեծ շանս է Հայաստանի ու հայ ժողովրդի համար։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica