Այս իշխանությունն ասում է, որ իրենք թուրքին աղ ու հացով են դիմավորելու. Քրիստինե Վարդանյան
Հասարակություն

Փաշինյանի ասածները մաքսիմալ ուղիղ ու անկեղծ էին: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«Իսկ մեզ ասվել է, որ միայն թուրքի երաշխիքի դիմաց հրաժարվում են մեզ պաշտպանելուց, խոսքը որևէ հողատարածքի մասին չէ, այլ հայ ժողովրդի ֆիզիկական գոյության: Իշխանությունը հրաժարվել է, և դա երեկ չի արել, տևական գործընթաց է, որն ամփոփվել է նաև վերջին բանակցությունների ընթացքում: Իրենք շատ ուղիղ եկել ու ասում են, որ մենք ամբողջությամբ հրաժարվել ենք պաշտպանությունից, ձեզ ու մեզ հանձնելու ենք թշնամու բարեգթությանը, և սա է իրավիճակը, այլ ելք չկա: Սա մեզ ասվել է երեկ և այսօր, և դրա տակ փորձել են դնել ինչ-որ բարոյական հիմնավորումներ, որոնք բացարձակ կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը: Իսկ իրականությունը այն է, որ անգամ այս վիճակում Հայաստանում կա դիմադրելու ռեսուրս»:
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով: