close
Եղանակը Երևանում
29 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտնվել է կառավարման խորը ճգնաժամի մեջ․ Ղազարյան

Հասարակություն

12 Ապրիլի 2022, 21:22
 Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտնվել է կառավարման խորը ճգնաժամի մեջ․ Ղազարյան

2018 թվականի իշխանազավթումից որոշ ժամանակ անց՝ հանցավոր և անպիտան իշխանությունների թիրախում հայտնվեցին Հայաստանի բուհերը։ Ընտրված գործող ռեկտորների հրաժարականի պահանջներից և նրանց դեմ հարուցված քրեական հետապնդումներից հետո, բազմաթիվ բուհերի առհասարակ հայտնվեցին անկառավարելի վիճակում։ Հայաստանի մի շարք առանցքային բուհեր, ինչպիսն էին Երևանի պետական համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը և այլն, տարիներ շարունակ չունեին ընտրված ռեկտորներ․ այդ պաշտոններում պաշտոնավարում էին միմյանց փոխարինող պաշտոնակատարները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն այդ ամենի հետ նաև հայտնվել է մշտական սկանդալների մեջ՝ պայմանավորված իշխանությունների կողմից նշանակված ռեկտորի պաշտոնակատարների գիտական աստիճանների հավաստիության և պաշտոնավարման օրինականության հետ։ ԲՈԿ-ի աստիճանազրկման որոշումներին հաջորդում էին նախարարության և դատարանների որոշումները և այդպես շարունակ։

2020 թվականին տեղի է ունեցել ՀՊՏՀ ռեկտորի ընտրություն, որի արդյունքները տևական ժամանակ չէին հաստատվում ՀՀ կառավարության կողմից, իսկ ընտրության օրինականության հարցը մինչ օրս վիճարկվում է դատարանում։ Դրան զուգահեռ ՀՊՏՀ կառավարման խորհրդի նախագահն է մի մարդ (Հանրապետության նախագահը), որն այլևս այդ պաշտոնում պաշտոնավարելու իրավունք չունի։

Ստացվում է, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը վերից վար ղեկավարվում է լեգիտիմության լուրջ դեֆիցիտ ունեցող մարդկանց կողմից, ովքեր ակնհայտ ձախողում են համալսարանը կառավարման հարցում, իրենց ձախողումների հետևանքները ներկայացնում են իբրև «հիմնավորումներ», որոնց վրա հենվելով էլ կառավարություն են ներկայացնում անօրինական առաջարկություններ՝ ընդունելության մրցույթ չհայտարարելով ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված, լիզենզավորված և հավատարմագրված բուհի ստորաբաժանումում (Եղեգնաձորի մասնաճյուղում)՝ զրկելով ՀՀ բազմաթիվ քաղաքացիների մատչելի կրթություն ստանալու հնարավորությունից։

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղն այն ցուցիչն է, որով հնարավոր է եզրահանգումներ կատարել ՀՊՏՀ-ում ստեղված վիճակի մասին։ Ստացվում է, որ համապատասխան պատասխանատուները կառավարչական դժվարություններ ունեն ուսումնական գործընթացի կազմակերպման հարցում, որի հետևանքը դառնում է ստորաբաժանումների լուծարումը։ Այդ տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում, պետք է անհանգստանալ, որ մի օր էլ նման վտանգի առջև կարող է կանգնել ողջ համալսարանը»,- գրել է Ղազարյանը։

 

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica