Ես իրավունք չունեմ այդ հարցին բարձրաձայն պատասխանելու․ Ալեն Սիմոնյան
Քաղաքական

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատության» եթերում պատասխանել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հարցին՝ Արցախը համարո՞ւմ եք Ադրբեջանի ամբողջականության մաս, պե՞տք է գտնվի Ադրբեջանի կազմում՝ այո կամ ոչ։
«Ես իրավունք չունեմ այդ հարցին բարձրաձայն պատասխանելու: Մենք բանակցությունների մեջ ենք ու բանակցությունների մեջ ենք մտնում: Պառլամենտական երկրի ԱԺ նախագահի կողմից կոնկրետ դիրքորոշում դնելը կարող է ազդեցություն ունենալ բանակցությունների բուն բովանդակության վրա»,- նշել է նա։