close
Եղանակը Երևանում
29 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեր գիտակցության մեջ փորձում են ներդնել թշնամական քարոզի այն «միտքը», թե Հայաստանում կան իբր ադրբեջանական տարածքներ․ Ոսկանյան

Հասարակություն

7 Ապրիլի 2022, 23:16
 Մեր գիտակցության մեջ փորձում են ներդնել թշնամական քարոզի այն «միտքը», թե Հայաստանում կան իբր ադրբեջանական տարածքներ․ Ոսկանյան

Մեր գիտակցության մեջ պարբերական կրկնությամբ փորձում են ներդնել թշնամական քարոզի բաղադրիչ այն «միտքը», թե Հայաստանում կան իբր ադրբեջանական տարածքներ։ Այս մասին իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է տելեգրամի իր էջում։

«Իրականում նման բան չի կարող լինել, որովհետև եթե, պատկերավոր ասած, ինչ-որ կոլտնտեսության նախագահի որոշումով հայկական սրբազան հողի որևէ կտորի վրա ժամանակին հաստատվել է մարդկության մշակույթի պատմությանն անհայտ ինչ-որ վաչկատուն ցեղախումբ, դա մեր նախնիների արյունով և քրտինքով օծված այդ հողակտորը, ամենևին չի դարձնում «ադրբեջանական»:

Եվ, ի վերջո, Հայաստանի և Արցախի հանրապետությունների տարածքի ռազմավարական խորքի խիստ խոցելիությունը կամ նույնիսկ գրեթե բացակայությունը, մեր հայրենիքի յուրաքանչյուր հողակտոր դարձնում է անսահմանորեն կարևոր և կենսական մեր հետագա գոյությունն ու հզորացումն ապահովելու համար»,- գրել է Ոսկանյանը։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica