close
Եղանակը Երևանում
28 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

2018 թ. ապրիլից սկսած ու ամեն հաջորդ օր ավելի է վտանգվում մեր՝ ապրելու իրավունքը․ Թադևոս Ավետիսյան

Քաղաքական

6 Ապրիլի 2022, 15:24
 2018 թ. ապրիլից սկսած ու ամեն հաջորդ օր ավելի է վտանգվում մեր՝ ապրելու իրավունքը․ Թադևոս Ավետիսյան

Տնտեսական անվտանգության ռիսկն է առաջնային  և հենց՝ անվտանգային ռիսկը․ կարծիք հայտնեց  «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ  Թադևոս Ավետիսյանը «Հայկական օրակարգ. տնտեսական ռիսկեր. կյանքի դժվարացում» թեմայով պանելային քննարկման ժամանակ։

«Այս իշխանության «շնորհիվ» մեր լավ ապրելու օրակարգերի շուրջ բանավեճը  դարձավ ոչ արդիական։ Մենք հիմա չենք բանավիճում լավ ապրելու մասին»,- ասաց տնտեսագետը։ 

«Ասում է՝ ամեն ինչ շատ վատ է, բայց սոցիալական խնդիրները չեն կարևոր։ Այ, սա է ամենավտանգավորը։ Մենք այսօր լավ ապրելու մասին խոսելու ո՛չ ժամանակ, ո՛չ տրամադրություն, ո՛չ էլ,  մեծ հաշվով, իրավունք չունենք։ Մենք խոսում ենք ապրելու մասին։ Վտանգված է մեր՝ ապրելու իրավունքը։ Վտանգվել է 2018 թ. ապրիլից սկսած ու ամեն հաջորդ օր ավելի է վտանգվում ապրելու իրավունքը»,- նշեց Թադևոս Ավետիսյանը՝ ընդգծելով,  որ այս պայմաններում շատ դժվար է խոսել տնտեսական քաղաքականության մասին։

Նրա խոսքով՝ Հայաստանում յուրաքանչյուր մարդ ամեն հաջորդ օրն ավելի վատ է ապրում, քան նախորդ օրը։

«Սա փաստ է,  որի մասին վկայում է նաև վիճակագրությունը։ Սա գիտի յուրաքանչյուրը։ Բայց չես կարող դրամասին խոսել, քանի որ, ի վերջո, վատ ապրելն ավելի լավ է, քան հայրենազրկվելը։ Վատ ապրելը շատ ավելի լավ է, քան սեփական երկրում վախվորած, անընդհատ զիջումներով, «կարող է առավոտյան զարթնենք  ու մեր հայրենիքի մի բնակավայր էլ տեսնենք թշնամու կողմից զավթած» մտավախությամբ  ապրելը»,-ընդգծեց  բանախոսը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica