close
Եղանակը Երևանում
29 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ստեփանակերտի շուկայում Էդմոնի ստացած «ջերմ ընդունելությունը» ավելի, քան բնական է. Ռուբեն Մելիքյան

Քաղաքական

5 Ապրիլի 2022, 17:13
 Ստեփանակերտի շուկայում Էդմոնի ստացած «ջերմ ընդունելությունը» ավելի, քան բնական է. Ռուբեն Մելիքյան

Ստեփանակերտի շուկայում Էդմոնի ստացած «ջերմ ընդունելությունը» ավելի, քան բնական է։ Սեփական փորձից եմ ասում - եթե ուզում ես իմանալ, թե ինչ ԻՐԱԿԱՆ վերաբերմունք կա քո հանդեպ Արցախում, գնա՛ Ստեփանակերտի շուկա։

Երբ նոր էի աշխատանքի անցել Արցախում, շուկայում իմ նկատմամբ վերաբերմունքը բավական սառն էր ու կասկածամիտ։ Օրինակ՝ ականջիս մեջ է մի տատիկի խոսքը՝ «Ա խո՛խա, ե՛կ մըր սարերի բերքից վեր կալ։ Չնայած տյու քաղքե՛ցիըս։ Տյու գյու՛դումըս վեչ թա սարերի ղադրը վերնա»։ Ու նման «խայթոցներ»։

Այնուհանդերձ, աշխատանքիս վերջում ու հատկապես հրաժարականիցս հետո միայն օրհնանքներ ու շնորհակալություններ էի լսում Ստեփանակերտի շուկայում։

Ստեփանակերտի շուկայում կեղծիքն ու սուտը լա՛վ են տարբերում ազնվությունից ու բացճակատությունից։ Ու հատուկ հանձնարարությամբ «ընդդիմադիր խաղացող» Էդմոնի շրջասացությունները («կռուտիտները») այնտեղ չեն աշխատել ու չէին էլ կարող աշխատել։

 

Ռուբեն Մելիքյան

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր


Հիշեցնենք, որ երեկ  տեսանյութ տարածվեց, թե ինչպես են Ստեփանակերտի շուկայում «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ, վերջերս Նիկոլ Փաշինյանի կողմից հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակված Էդմոն Մարուքյանի հետ թեժ զրույց ունենում մի խումբ արցախցիներ:

 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica