close
Եղանակը Երևանում
17 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք հաղթեցինք Ապրիլյանին, և թշնամին իր ռազմավարական խնդիրը չկատարեց. 6 տարի առաջ այս օրը սկսվեց Ապրիլյան քառօրյան

Հասարակություն

2 Ապրիլի 2022, 10:31
 Մենք հաղթեցինք Ապրիլյանին, և թշնամին իր ռազմավարական խնդիրը չկատարեց. 6 տարի առաջ այս օրը սկսվեց Ապրիլյան քառօրյան
Վեց տարի առաջ այս օրը սկիզբ առավ ԱՐՑԱԽՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄԸ, որը հետո կկոչվի նաև «Ապրիլյան պատերազմ»: Այս պատերազմում Ադրբեջանի Հանրապետությունը ԽՆԴԻՐ ԷՐ ԴՐԵԼ լիովին գրավել Արցախի Հանրապետության տարածքը, կոտորել կամ բռնագաղթեցնել արցախահայությանը և վերջնականապես լուծել «Արցախի հարցը», որպես Հայոց հարցի մի մաս:
Թշնամին իր խնդիրը ՉԿԱՏԱՐԵՑ, հայերն իրենց խնդիրը ԿԱՏԱՐԵՑԻՆ:
 
Մենք ՀԱՂԹԵՑԻՆՔ Արցախյան Երկրորդ պատերազմում, և դա այլ հարց է, որ ոմանք, հետապնդելով ինչ-ինչ քաղաքական նպատակներ, ի դեպ ուղիղ այնպես, ինչպես հենց այսօր ԱՆՈՒՄ ԵՆ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ, պնդում են, թե մենք պարտվել ենք այդ պատերազմում: Կրկնում եմ՝ մենք ՀԱՂԹԵՑԻՆՔ Արցախյան Երկրորդ պատերազմում, և թշնամին իր ռազմավարական խնդիրը չկատարեց՝ կրելով մի քանի տասնյակ միավորի տեխնիկայի կորուստ, տալով մոտ 800 սպանված և մոտ 2.000 վիրավոր: Մենք կորցրինք, ըստ տարբեր գնահատականների, 400-600 հեկտար տարածք, զոհվեցին 93 հայ զինվորներ, մոտ 300-ը ստացան տարբեր աստիճանի վիրավորումներ: Պատերազմն ավարտվեց խաղաղություն կնքելու մասին թշնամու խնդրանքով, և հայկական կողմը հարմար չգտավ շարունակել պատերազմը՝ այդ պահին կորսված տարածքները համարելով ոչ էական:
Փառք հերոսներին, մենք դեռ գնալու ենք առաջ!
 
Մհեր Հակոբյան
Ռազամական փորձագետ

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica