close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ապրիլի 5-ին նախատեսվող հանրահավաքը պետք է ստանա համազգային բնույթ. Արտակ Զաքարյան

Հասարակություն

1 Ապրիլի 2022, 18:12
 Ապրիլի 5-ին նախատեսվող հանրահավաքը պետք է ստանա համազգային բնույթ. Արտակ Զաքարյան

1988թ-ից սկսած՝ Հայաստանում հանրահավաքներ, ցույցեր, միտինգներ, նստացույցեր, պիկետներ ու տարատեսակ ակցիաներ շատ են եղել: Նրանցից յուրաքանչյուրն ունեցել է մեծ ու փոքր նպատակներ՝ համազգային օրակարգերից մինչև նեղ խմբային շահեր: Սակայն այդ ժամանակներում Հայաստանի Հանրապետությունն ու Արցախն այսքան վտանգավոր ու տագնապալի վիճակում չեն եղել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ապրիլի 5-ին նախատեսվող հանրահավաքը պետք է ստանա համազգային բնույթ և վերաբերվի բոլոր քաղաքացիներին: Արցախի ու Հայաստանի շուրջ ահագնացած պրոբլեմներից շատ է խոսվել: Հրապարակային քննարկվել են բոլոր սպառնալիքներն ու նոր մարտահրավերները: Հայաստանի կապիտուլյացված իշխանությունները բազմաթիվ անգամներ ցույց են տվել, որ չե՛ն կարողանում, կամ էլ չե՛ն ցանկանում պաշտպանել Արցախի, Հայաստանի ու հայ ժողովրդի կենսական շահերը:

Արդյունքում՝ մենք հայրենի տարածքներ ենք կորցրել, մեզանից բազում մարդկային կյանքեր են խլել, մեր ինքնիշխանությունն են քայքայել, մեր անվտանգությունն ու ապագան են խարխլել: Հիմա էլ համազգային նվաստացման ու վերջնականապես թշնամուն հանձնվելու հաջորդ փուլն է սկսվել:

Ապրիլի 5-ին ոտքի կանգնելը պետք է լինի համախմբվելու, միմյանց թև ու թիկունք լինելու, Արցախի մեր հայրենակիցներին քաջալերելու, աշխարհին մեր պահանջները ներկայացնելու, իրավիճակից ելքեր գտնելու գործընթացի սկիզբ:

Անտարբերությունը՝ նոր կորուստներ է բերելու: Իրավիճակը ճիշտ չհասկանալն ու դրա դեմ քայլեր չանելը՝ նոր սպառնալիքներ է ծնելու:

Հուսով եմ, որ ապրիլի 5-ին մեր ժողովուրդն ինքն իրեն չի դավաճանի… Գոնե հիմա՛:

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica