close
Եղանակը Երևանում
17 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի իշխանությունն իրականացնում է հիմար կկվի քաղաքականությունը. փորձում են Արցախը տալ, որ Հայաստանն ապահովագրեն. Արցախում ճակատագրական պահ է. Արթուր Խաչատրյան

Քաղաքական

30 Մարտի 2022, 15:46
 Հայաստանի իշխանությունն իրականացնում է հիմար կկվի քաղաքականությունը. փորձում են Արցախը տալ, որ Հայաստանն ապահովագրեն. Արցախում ճակատագրական պահ է. Արթուր Խաչատրյան

Հայաստանի իշխանությունները փորձում են ամեն կերպ հրաժարվել Արցախից․ «Արցախ. պայքար Քարագլխի համար» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Այսօրվա իշխանությունները ցավագին են տանում, երբ ասում ենք՝ Արցախը տվեցին։ Կարծես թե փաստաթղթի տակ ես եմ ստորագրել, բոլորս գիտենք՝ ով է ստորագրել։ Իրենք իրականացնում են «Չարի վերջ»-ի հիմար կկվի քաղաքականությունը․ հիմար կկուն էլ կարծում էր, որ իր ձագին տա, աղվեսը դրանով կբավարարվի։ Հիմա փորձում են, Արցախը տալով, Հայաստանն ապահովագրել՝ առանց հասկանալու, որ Ադրբեջանը Արցախը կլանելուց հետո կանցնի նաև Հայաստանին»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

 Նրա խոսքով՝ Հայաստանը 2019 թվականին ընդունած՝ Ազգային անվտանգության ռազմավարությամբ Արցախի անվտանգության երաշխավորն է, ու Հայաստանը չպետք է իր պարտավորությունը արտապատվիրակի երրորդ կողմի։
 
Արթուր Խաչատրյանը տարակուսած է, թե ինչու են Հայաստանի ու Արցախի անվտանգության խորհուրդները առանձին նիստեր անում, այլ ոչ՝ համատեղ։

«Հիմա նույնիսկ դա են կտրել։ ՀՀ անվտանգության խորհրդի հայտարարությունը շատ տարակուսելի է. մի կողմից ասում են՝ Ադրբեջանը մտացածին հիմնավորումներով շարունակում է ագրեսիվ գործողությունները, մյուս կողմից ասում են՝ «եկեք խաղաղության պայմանագիր կնքենք»։ Քանի խնդիրը չենք լուծել, ի՞նչ խաղաղության պայմանագրի մասին է խոսքը»,- ընդգծեց ըննդիմադիր պատգամավորը։

Ըստ նրա՝ Արցախում այսօր ճակատագրական պահ է. եթե Ադրբեջանը կարողանա վերահսկողություն հաստատել Քարագլխի նկատմամբ, ապա հարավ-արևմուտքից Ստեփանակերտի նկատմամբ վերահսկողությունը Շուշիից է, հյուսիս-արևելքից էլ, եթե լինի Քարագլուխը, լուրջ խնդիր է լինելու։
 
«Ակնհայտ է, որ Ադրբեջանը գնալու է նոր սադրանքերի, ու Հայաստանի իշխանությունները, փոխանակ հակաքայլեր մտածեին, Վեդիում համայնքապետի ընտրություններով էին զբաղված։ Հավանաբար, Վեդիում ընտրությունը ավելի մեծ առաջնահերթություն ունի, քան թե ազգային հարցերը», - հավելեց Արթուր Խաչատրյանը։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica