close
Եղանակը Երևանում
30 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այդ դեպքում՝ Արցախի ո՞ր հատվածն է ԱՀ ՊՆ պատասխանատվության գոտին. հարցեր նախարարին

Քաղաքական

25 Մարտի 2022, 14:11
 Այդ դեպքում՝ Արցախի ո՞ր հատվածն է ԱՀ ՊՆ պատասխանատվության գոտին. հարցեր նախարարին
ՀԱՐՑԵՐ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ ԿԱՄՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ
 
Հարգելի պարոն նախարար,
1․ Եթե Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը ըստ ձեր գերատեսչության տարածած մամլո հաղորդագրության "Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի" է, ապա Արցախի ո՞ր հատվածն է ձեր՝ ԱՀ ՊՆ պատասխանատվության գոտին։ Եթե այդպիսին չկա, այդ դեպքում ի՞նչը կամ ու՞մ է պաշտպանում Արցախի Պաշտպանության նախարարությունը։
 
2․ Ըստ շրջանառվող տեղեկատվության՝ ԱՀ ՊԲ ստորաբաժանումները հետ են քաշվել Փառուխ գյուղի հատվածում իրենց դիրքերից Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանով/հորդորով։ Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմը ԱՀ ՊՆ-ի նկատմամբ որևէ վերադաս իրավազորություն չունի, այդ դեպքում ինչու՞ է կատարվել զորակազմի ներկայացուցիչների հրամանը/ հորդորը, հատկապես երբ հետպատերազմյան ընթացքում սա արդեն առաջին դեպքը չէ, երբ մեր դիրքապահները ռուսական կողմի հորդորով հետ են քաշվում իրենց դիրքերից պայմանով, որ ադրբեջանական զինուժն էլ է հետ քաշվելու, բայց արդյունքում թշնամին հետ չի քաշվել, առաջ է եկել և մենք կորցրել ենք մեր դիրքերը։ Եթե նման հրաման/հորդոր չի եղել, գրողը տանի, ԻՆՉՈՒ՞ ԵՆ ՊԲ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ ՀԵՏ ՔԱՇՎԵԼ ՄԵՐ ԴԻՐՔԵՐԻՑ։
 
3. 44-օրյա պատերազմից հետո անցել է 15 ամիս։ 15 ամիսների ընթացքում թշնամին անընդհատ դիմել է ամենատարբեր հանցավոր գործողությունների, սադրանքների, դիվերսիաների, կրակի տակ պահել մեր դիրքերն ու բնակավայրերը, առևանգել և սպանել մեր զինծառայողներին և քաղաքացիական անձանց։ Այդ ամենը հաշվի առնելով՝ ինչու՞ առ այսօր ամբողջովին ականապատված չէ ադրբեջանական ագրեսիայի և Արցախի Հանրապետության տարածքների օկուպացիայի հետևանքով ձևավորված շփման գիծն իր ողջ երկայնքով, հատկապես առաջնագծի այն հատվածները, որոնք անմիջապես հարում են մեր բնակավայրերին և առավել վտանգավոր են։ Փառուխ գյուղի հատվածում առաջնագծի ականապատ լինելու պարագայում թշնամին այդպես հեշտ ու հանգիստ, պարզապես քայլելով չէր գա-հասնի ու ռազմակալի գյուղը։
 
Ալվինա Աղաբաբյան

 «Արմսես» գիտակրթական կենտրոն ՀԿ նախագահ

 
 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica