close
Եղանակը Երևանում
28 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե փորձում ենք խթանել արտահանումը, ինչո՞ւ ենք ՓՄՁ-ներով սահմանափակվում․ Արթուր Խաչատրյան

Քաղաքական

23 Մարտի 2022, 13:54
 Եթե փորձում ենք խթանել արտահանումը, ինչո՞ւ ենք ՓՄՁ-ներով սահմանափակվում․ Արթուր Խաչատրյան

Ուզում եմ հասկանալ, թե այս օրենսդրական նախաձեռնությամբ լավ գաղափարի ո՞ր խնդիրն ենք ուզում լուծել: Եթե փորձում ենք խթանել արտահանումը, ապա ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ ենք միայն փոքր և միջին ձեռնարկատիրություններով (ՓՄՁ) սահմանափակվում․ ԱԺ-ում «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Եթե նախագծով արտահանումն է խթանվում, ապա պետք է բոլոր տնտեսվարողների վրա տարածել արտոնությունը, ոչ թե միայն ՓՄՁ-ների: Ես ջահել տարիներիցս մի ֆիլմ եմ հիշում՝ «Կոկորդիլոս անունով Դենդին», որի հերոսուհու հայրը թերթ էր վաճառում, հետո երբ Կոկորդիլոսը գնում է Ամերիկա և տեսնում հերոսուհու հոր հսկայական դղյակը, հարցնում է, թե՝ բա նա ասում էր, որ հայրը թերթ է վաճառում, հերոսուհին էլ պատասխանում է՝ հա, բայց շատ թերթ է վաճառում։ Տնտեսվարողը ուղղակի կարող է  արտահանման 1 մլն դրամը գերազանցող գործարքները մասնատել փոքր արժողությամբ մասերի և ազատվել մաքսատուրքից»,- ասաց Խաչատրյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica