close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե հացահատիկի թանկացում եղավ, մեղավորը հայաստանյան իշխանություններին կից օլիգարխները կլինեն․ Արեգնազ Մանուկյան

Քաղաքական

22 Մարտի 2022, 16:53
 Եթե հացահատիկի թանկացում եղավ, մեղավորը հայաստանյան իշխանություններին կից օլիգարխները կլինեն․ Արեգնազ Մանուկյան

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայաստանը կանգնած է պարենային անվտանգության լրջագույն խնդիրների առաջ: Այդ խնդիրներն ունեն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվն աշխարհում տիրող իրավիճակն է՝ պայմանավորված համավարակով և ուկրաինական ճգնաժամով: Սուբյեկտիվը պայմանավորված է Հայաստանի կառավարության գործունեությամբ, ավելի ճիշտ՝ անգործությամբ:

Թանկանում են առաջին անհրաժեշտության սննդատեսակները: Կա հացահատիկի դեֆիցիտի ապահովման հարց: Սակայն գործադիր իշխանությունն, ըստ էության, ձեռքերը լվացել ու մի կողմ է քաշվել: Ինչպես մյուս հարցերում:

Շատ է խոսվում հացահատիկի դեֆիցիտի մասին ու ասվում, թե Ռուսաստանից արտահանման արգելքի պատճառով կարող է հացամթերքը թանկանալ: Սակայն Ռուսաստանը հայտարարել է, որ ԵԱՏՄ երկրներին իրենք հացահատիկի գնում թույլ կտան նախորդ տարիների ծավալով և պայմանով, որ դեպի երրորդ երկիր հացահատիկը չարտահանվի: Սա նշանակում է, որ եթե իշխանություններն առաջնորդվեն զուտ մեր երկրի պարենային անվտանգության շահերով, ապա հացամթերքի թանկացում չի լինի: Իսկ եթե հացահատիկի թանկացում եղավ, ուրեմն մեղավորը հայաստանյան իշխանություններին կից օլիգարխները կլինեն, որոնք գերշահույթներ ստանալու նպատակով կարող են հացահատիկը դրսում վերավաճառել՝ մեր երկրի ներսում դեֆիցիտ առաջացնելով:

Էկոնոմիկայի կատակասեր նախարարը հերթական մտքի թռիչքն է հրամցրել: Ըստ նրա՝ ապրանքների գները թանկացրել են տնտեսվարողները, որպեսզի, ուշադրությո՛ւն, զսպեն ժողովրդի խուճապը: Մինչդեռ ճիշտ հակառակն է՝ երբ գներն անվերահսկելիորեն ու արագորեն աճում են, հենց դա՛ է բերում խուճապի ու մարդկանց իռացիոնալ վարքագծի:

Կառավարությունը չի շտապում թոշակ ու աշխատավարձ բարձրացնել, չի փորձում գները կայունացնել, չի տալիս ապագայի նկատմամբ վստահություն ու հենց ինքն իր աշխատելաոճով դառնում է խուճապի պատճառ:

Կառավարությունն անգործունակ է հանրային ու սոցիալական ապահովության հարցերում, բայց երբ իրենց անձնական շահն է պահանջում, շատ գործունյա են ու հաշվենկատ: Մինչդեռ հաշվի առնելով ներքին շուկայի վիճակը և ուկրաինական ճգնաժամով պայմանավորված պատժամիջոցային պատերազմի հետևանքները՝ կառավարությունը պետք է վերանայի իր հարկաբյուջետային քաղաքականությունը: Նախ անհրաժեշտ է կրճատել անիմաստ ու չհիմնավորված ծախսերը: Բացի այդ՝ պետք է անապահով խավերին աջակցելու և փոքր ու միջին բիզնեսին եթե ոչ օգնելու, ապա գոնե հարկային ռեժիմների մեղմացումներ ապահովելու քայլերի գնալ: Բայց դե ումից ինչ ենք ակնկալում:

Այս իշխանությունները չունեն անհրաժեշտ պրոֆեսիոնալիզմ երկիրը ճգնաժամային պայմաններում կառավարելու համար, իսկ սեփական հաճույքներին ուղղված ծախսերի կրճատման չեն գնա՝ ագահությունից ելնելով:


ՀՀ ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյան

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica