Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 նոր դեպք. գրանցվել է 1 մահ
Արցախ

Մարտի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 դեպք, կատարվել է 60 թեստավորում։ Արձանագրվել է մահվան 1 դեպք: ԱՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ստացիոնար բուժում է ստանում 9 քաղաքացի։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: