close
Եղանակը Երևանում
19 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՊՆ֊ի խաբկանքը. Ներքին Հանդը դիրքերից հեռու է ոչ թե 2 կմ, այլ 300 մ. դիտարկում

Հասարակություն

22 Մարտի 2022, 08:10
 ՊՆ֊ի խաբկանքը. Ներքին Հանդը դիրքերից հեռու է ոչ թե 2 կմ, այլ 300 մ. դիտարկում
ՊՆ-ն մարտի սկզբին Ադրբեջանի կողմից Ներքին Հանդի տարածք ներխուժման և ռազմակալման հետ կապված հերթական "հերքում"-հաղորդագրությունն է տարածել, թե բա՝
․ սուտ է, Ներքին Հանդի տարածք ադրբեջանցիներն այս տարի չեն մտել, անցյալ տարի են մտել․․․
․ համ էլ Ներքին Հանդն ադրբեջանական դիրքերից հեռու է 2 կիլոմետր։
Հարգելի ՊՆ աշխատակիցներ, հաջորդ անգամ որ Ադրբեջանում ձեր համար հաղորդագրություն գրեն ու տան, որ տարածեք, ասեք, որ համեստություն չանեն, միանգամից գրեն, որ Սյունիքը, Գեղարքունիքը, մի խոսքով՝ ինչ կա, լրիվ իրենցն է, լավ են անում՝ առաջ են գալիս։
Հա, համ էլ ճիշտ կլինի՝ ադրբեջանական դիրքերից մեր բնակավայրերի հեռավորությունը նշելիս հաշվեն Խաչմասի շրջանի Սամուրչայ գյուղի ադրբեջանական դիրքերից։ Ներքին Հանդի դեպքում 355 կմ է ստացվում, համ էլ Սամուրչայից Ներքին Հանդն ընդհանրապես չի դիտարկվում։ Մարդիկ միանգամից կհանգստանային, ու no problem։
Ստորև պատկերի 1-ին նկարում պարզ երևում է, որ Ներքին Հանդից ադրբեջանական դիրքեր ընդամենը 300 մետր է, և այդ դիրքերից գյուղն ամբողջությամբ դիտարկվում է։
2-րդ նկարում կարմիրով ընդգծված է այն բլուրը, որտեղ ներխուժման արդյունքում տեղակայվել է թշնամին։ Ինչպես տեսնում եք, այդ տեղից ևս գյուղը շատ լավ դիտարկվում է։
 
 
Ալվինա Աղաբաբյան
 «Արմսես» գիտակրթական կենտրոն ՀԿ-ի նախագահ

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica