close
Եղանակը Երևանում
30 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ի՞նչ է անում ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարն ուկրաինամետ հանրահավաքին

Հասարակություն

21 Մարտի 2022, 21:40
 Ի՞նչ է անում ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարն ուկրաինամետ հանրահավաքին
 
Կանխավ նշեմ, որ ռուսամետ չեմ, բայց միևնույն ժամանակ կտրականապես դեմ եմ մեր պարտությամբ հրճվող և Ադրբեջանին մեզ հաղթելու կապակցությամբ շնորհավորած Ուկրաինայի համար ինչ-որ հավաքներ կազմակերպելուն Երևանում...
 
Բայց, եթե նույնիսկ այն կազմակերպվում է,ինչպես այսօր են արել Երևանում, ապա ի՞նչ գործ ունի Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովն այդ հավաքին... Ո՞վ է թույլ տվել այլ երկրի դիվանագետին Հայաստանում մասնակցել ինչ-որ հանրահավաքների... Սա դիվանագետին ոչ հարիր արարք և պարոն Ավտոնոմովը պետք է սրա համար պատասխան տա...
 
Ինչո՞վ է զբաված ՀՀ ԱԳՆ-ն և նրա ղեկավարը, որ Կիևի դիվանագիտական ներկայացուցիչը Երևանում իր քիթն է մտցնում մեր ներքին գործերին...
 
Հետաքրքիր է, Ուկրաինայում ՀՀ դեսպաններն այս տարիների ընթացքում քանի՞ անգամ են ի պաշտպանություն Արցախի հանրահավաքների մասնակցել... Պատասխանը շատ պարզ է՝ ՈՉ մի... Այդ իսկ պատճառով Դենիս Ավտոնոմովը լավ կլինի հանգիստ նստի իր տեղը և զբաղվի իր գործերով...
 
Ի դեպ, պատկերացնում եք հայաստանյան ուկրաինամետներն ինչ վժժուն էին դնելու, եթե, օրինակ՝երեկ ՌԴ դեսպանը Հայաստանում մասնակցեր ՌԴ-ին պաշտպանող հանրահավաքին...
 
Գագիկ Համբարյան
 
Քաղաքագետ


 

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica