close
Եղանակը Երևանում
5 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հասարակության մեծամասնությունը ձեզ ձայն չի տվել ու չի լիազորել իրենց անունից խաղաղության դարաշրջան բացել․ Անժելա Էլիբեգովա

Քաղաքական

21 Մարտի 2022, 14:29
 Հասարակության մեծամասնությունը ձեզ ձայն չի տվել ու չի լիազորել իրենց անունից խաղաղության դարաշրջան բացել․ Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան  խորհրդարանում հրավիրված լսումների ժամանակ հայտարարեց, որ  եկել է 3 հարց տալու մեր արտաքին քաղաքականությունը, ցավոք, որոշող իշխանականներին։

«Հարց առաջին՝  Արցախի կարգավիճակի վերաբերյալ  ձեր դիրքորոշումը ո՞րն է, որովհետև եթե մենք դիտարկում ենք Արցախի անկախությունը և որևէ կերպ չենք դիտարկում Ադրբեջանի կազմում, ապա ինչո՞ւ եք մոռացել  դրա մասին զգուշացնել ձեր թիմակիցներին, որոնք շարունակում են անառողջ համառությամբ  մեզ հակառակը համոզել․ նման մտքեր արտահայտելիս գնացեք հոսող ջրին պատմեք, բայց՝ արագ, որովհետև ջրի սակագինը թանկացրել եք։ Եթե ձեզ հայկական Արցախը պետք չէ, մեզ ու մեր երեխաներին է պետք, թոռներին է պետք,  Մեսրոպ Մաշտոցին․ հուսով եմ տառաճանաչ եք և գիտեք՝ ով է Մեսրոպ Մաշտոցը»,- խոսքն ուղղելով իշխանությանն ասաց Էլիբեգովան։

«Հարց երկրորդ՝ հայ-թուրքական բանակցությունների մեջ նախապայմաններ կա՞ն , թե՞ չկան։ Հայկական կողմը պնդում է՝ չկան, թուրք -ադրբեջանական կողմը հերթով, կարգով նախապայմանները բարձրաձայնում է, թվարկում է։ Եթե չկան  նախապայմաններ, ապա պատմեք, տեսնենք՝ ինչի՞ մասին եք խոսում այդ բանակցությունների  ժամաանակ։ Ի՞նչ է ձեզ առաջարակում թշնամի պետությունը, որը տարի ու կես առաջ բայրաքթարներով սպանում էր տղաներին։ Պատմեք, մենք էլ իմանանք։  Մենք՝ նկատի ունեմ  հասարակության էն մեծամասնությունը, որը ձեզ ձայն չի տվել ու չի լիազորել իրենց անունից խաղաղության դարաշրջան բացել, ընենց խաղաղության դարաշրջան եք բացել, որ, մի հումանիտար աղետից դուրս չեկած, մյուսի մեջ ենք ընկնում։  Ձեր ընտանիքներով տեղափոխվեք Խրամորթ և ըմբոշխնեք  ձեր բացած խաղաղության դարաշրջանի պտուղները։ Շատ հոռի խաղաղության դարաշրջան եք բացել»,- ասաց ադրբեջանագետը։

«Հարց երրորդ՝ ե՞րբ է Ադրբեջանը պատժվելու իր ռազմական հանցագործության համար, ե՞րբ է բարձրացվելու Արցախի դեօկուպացիայի հարցը»,- նշեց Անժելա Էլիբեգովան։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica