close
Եղանակը Երևանում
29 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պարգևավճար չեք ստանում գոնե ճանապարհորդեք, թե շնից մազ պոկելն էլ ա քյա՞ր. Ռոբերտ Հայրապետյան

Քաղաքական

21 Մարտի 2022, 10:30
 Պարգևավճար չեք ստանում գոնե ճանապարհորդեք, թե շնից մազ պոկելն էլ ա քյա՞ր. Ռոբերտ Հայրապետյան

Իսկ կարող ա ձեր մեղրամսի ծախսերն էլ սկսի պետությունը հոգա՞լ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության Բալի մեկնելուն:

Նա, մասնավորապես, նշել է. «Մարտի 18-26-ը Բալի մեկնած ԱԺ «պատվիրակությունը» պարզվում է մասնակցելու է Միջխորհրդարանական միության մարտի 20-24 տեղի ունենալիք գագաթնաժողովին, որը վերաբերում է գլոբալ տաքացմանը:

Մի կողմ եմ թողնում հարցադրումն առ այն, թե առհասարակ ինչ է տալու այդ թեմայով գագաթնաժողովին մասնակցելը Հայաստանին, բայց չեմ կարող չհարցնել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի, Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության բաժնի գլխավոր մասնագետի պետության հաշվին էդ ժամանակային կտրվածքով Բալի գործուղելու նպատակահարմարության մասին:

Պարգևավճար չեք ստանում գոնե ճանապարհորդեք, թե շնից մազ պոկելն էլ ա քյա՞ր:

Որ սկզբունքով եք ապրում ու մսխում պետական ռեսո՞ւրսը եթե իհարկե դա կարելիա ապրել համարել»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, որի համաձայն՝ Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովին մասնակցելու համար 2022 թվականի մարտի 18-23-ը Նուսա Դուա, Բալի (Ինդոնեզիայի Հանրապետություն) է գործուղվել իր  գլխավորած պատվիրակությունը՝ 11 հոգի:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica