close
Եղանակը Երևանում
28 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք կանգնած ենք պարենային անվտանգության խնդրի առջև. ընդդիմադիր պատգամավոր

Քաղաքական

18 Մարտի 2022, 15:24
 Մենք կանգնած ենք պարենային անվտանգության խնդրի առջև. ընդդիմադիր պատգամավոր

Հայաստանն այսօր կանգնած է պարենային անվտանգության խնդրի առջև․ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա հիշեցրեց, որ Ռուսաստանի Դաշնությունն արգելել է ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանումները, լիցենզավորված կազմակերպությունները կարող են դա անել, իսկ դա արվում է, որովհետև, ըստ պատգամավորի, վստահության պակաս կա։

«Մարդիկ վախենում են, որ Հայաստանը կառնի ու կվաճառի երրորդ երկրներ, Ղազախստանը կառնի, կվաճառի երրորդ երկրներ և այլն, բայց երկարաժամկետ կտրվածքով, որպեսզի դու դրանից խուսափես, պետք է տեղական արտադրությունը զարգացնես. 40 տոկոսի չափ մենք վարելահողեր ունենք, որոնք չեն մշակվում, հիմա պետք է հասկանալ՝ չմշակվելո՞ւց է պետությունն ավելի շատ վնաս ստանում, թե՞ այն գումարից, որ պետք է դնի պետությունը, որ հողերը մշակվեն։ Պետք է ծախսերի ու եկամուտների վերլուծություն անել»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։
 
Ըստ Խաչատրյանի՝ Հայաստանում կան հողատարածքներ, որտեղ միայն կարող ես հացահատիկ կամ կերային կուլտուրաներ ցանել։
«Հայաստան» խմբակցության պատգամավորն ասաց, որ 2021 թվականին Հայաստանն ունեցել է կատաստրոֆիկ ցածր բերքատվություն. 5 տարվա կտրվածքով՝ ունեցել է ամենաքիչ  մշակվող հողատարածքները և արդյունքում ստացվել է ամենաքիչ բերքը՝ 97 հազար 200 տոննա։
«Արցախից 50 հազար տոննայի կարգի հացահատիկ էինք ստանում, բայց այս իշխանության օրոք դա անցավ թուրքերին, պարզ է, որ մեր ինքնաբավության մակարդակն ընկավ», - հավելեց Արթուր Խաչատրյանը։ 

Հիշեցնենք՝ օրեր առաջ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը վստահեցրել էր՝  Հայաստանը պարենային անվտանգության հետ կապված որևէ խնդիր չի ունենա, ներմուծումներ առաջիկայում հնարավոր կլինի կատարել Ռուսաստանից։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica