close
Եղանակը Երևանում
29 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանը պահանջում է, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, մեր իշխանությունները լռում են. Սեյրան Օհանյան․ «Փաստինֆո»

Քաղաքական

16 Մարտի 2022, 16:16
 Ադրբեջանը պահանջում է, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, մեր իշխանությունները լռում են. Սեյրան Օհանյան․ «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է․

Արցախում անվտանգային և հումանիտար առումով աղետալի վիճակ է, իսկ Հայաստանի իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից: «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ գնահատելով Արցախում ստեղծված իրավիճակը:

Ըստ ՊՆ նախկին նախարարի՝ թշնամու նպատակն է զբաղեցնել իր համար կարևոր բարձունքները և ճանապարհները, ռազմավարական կետերը, որպեսզի տարածքային առավելություն ստանա և հետագայում ճնշումներ գործադրի Հայաստանի և Արցախի վրա.

«Իսկ ռազմավարական առումով նրանց նպատակը Արցախը հայաթափելն է, սրա մասին են խոսում մի քանի փաստաթղթեր, որոնց Հայաստանի իշխանությունը լուրջ չի վերաբերվում, խոսքն, օրինակ, «Շուշիի հռչակագրի» մասին է, որը նախապայման է հայ-թուրքական հարաբերությունների: Այնտեղ խոսվում է նաև Ադրբեջանի 5 նախապայմանների մասին, որոնք վերաբերվում են տարածքային ամբողջականության ճանաչմանը, խաղաղության հաստատմանը, ըստ էության, կարելի է ասել, որ սրանով Արցախի մնում է Ադրբեջանի կազմում, իսկ Հայաստանի իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքում սրան»,-ասաց Օհանյանը:

Ադրբեջանական ամենօրյա ագրեսիայի ֆոնին՝ Հայաստանի իշխանությունները արձագանքելու փոխարեն միակողմանի խաղաղության կոչեր են հնչեցնում, ավելին՝ ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել, որ Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։

Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցինք՝ ինչի՞ կարող է հանգեցնել միակողմանի խաղաղության կոչերը և արդյո՞ք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը երաշխիք է, որ այլևս կդադարեցնի իր սադրանքները, ագրեսիան հարցին ի պատասխան՝ ՊՆ նախկին նախարարը պնդեց, որ որևէ երաշխիք չկա, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կնքելուց հետո այլևս սադրանքների չի դիմի.

«Նորմալ պետությունները խաղաղություն չեն մուրում, խաղաղություն պարտադրում են, մենք կողմ ենք խաղաղությանը, բայց դեմ ենք միակողմանի պարտադրանքին, այն նախապայմանները, որոնք թուրք-ադրբեջանական տանդեմը դնում է Հայաստանի առջև, դա պարտադրանք է մեզ՝ գնալ միակողմանի խաղաղության, սա անընդունելի է, իսկ խաղաղության պայմանագրի ստորագրումը երաշխիք չէ, որ Ադրբեջանն այլևս չի գնա սադրանքների»,-ասաց Օհանյանը:

Նրա արձանագրմամբ՝ Հայաստանն այլևս ձեռքերը լվացել է Արցախից և չի զբաղվում Արցախի խնդրով, ըստ նրա ՝ Հայաստանի իշխանությունները որևէ քայլ չեն ձեռնարկում Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար.

«Ես բազմիցս ասել եմ, որ Հայաստանի իշխանությունները չեն կարողանում որոշել այն առաջնահերթությունները, որոնք գերակա են այսօր մեր ժողովրդի համար՝ դա Հայաստանի և Արցախի անվտանգությունն է, մեր սահմաններն են, բանակի մարտունակության արագ վերականգնումն է, սրա փոխարեն նրանք զբաղված են նեղ իշխանական շահեր սպասարկմամբ»,-ասաց նա:

Զրույցի վերջում Սեյրան Օհանյանից նաև հետաքրքրվեցինք՝ հաշվի առնելով հակառակորդի ակտիվացումը, արդյո՞ք առաջիկայում Արցախում ռազմական գործողությունների վտանգ տեսնում է, թե ոչ.

«Արցախում նոր դիրքերը կահավորելու ուղղությամբ ավելի արագ են աշխատում, Արցախի իշխանությունը և բանակը պետք է իր ներուժը նետի սահման ուսումնասիրի և հայտնաբերի բոլոր այն բացերը որտեղ Ադրբեջանը կարող է սադրանքների գնալ, ներխուժել Արցախի տարածք»,-պատասխանեց ՊՆ նախկին նախարարը:

Հարցազրույցը՝ տեսանյութում։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica